ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է գտնել այն տարբերակը, որ պետական գաղտնիքները չհրապարակվեն, բայց ժողովուրդը և մասնագետները ստանան մաքսիմալ ինֆորմացիա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրած առաջարկով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարել» : Ըստ նախագծի առաջարկվում է, ի թիվս այլ տեղեկությունների, e-gov.am կայքից ամբողջապես հեռացնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը՝ «Ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն)»:

Այս նախագծով e-gov.am կայքից կհեռացվի նաև օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը:

ԲՏԱ նախարարությունն այս տեղեկատվությունը ևս համարում է ռիսկային և զգայուն՝ «ի վնաս ՀՀ պետական շահի՝ տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններ իրականացնելու տեսանկյունից»:

Այս թեմայով զրուցել ենք բնապահպան Կարինե Դանիելյանի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սա ճիշտ որոշում է, բնապահպանը ասել է․ «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը չպետք է հրապարակվի, մյուս կողմից էլ՝ պետք է մասնագետները և հանրությունը ստանան ամբողջական տեղեկություն: Միանշանակ ասելը շատ դժվար է, որովհետև իրոք կան ծրագրեր, կան նախագծեր, որոնք մեծ գաղտնիքներ են պարունակում՝ պետական գաղտնիքներ, և առանց գաղտնիքների հրապարակելը, հասկանալի է, բայց այդ դեպքում էլ միշտ կարելի է գտնել ճանապարհը դեպի գաղտնիքներ: Այդ խնդիրը կա: Այստեղ, իհարկե, շատ նուրբ պետք է գործել: Բայց սկզբունքորեն ժողովուրդը և հատկապես մասնագետները, անպայման պետք է տեղյակ լինեն այն բոլոր գործողություններից, որոնք իրականացվում են, որովհետև, օրինակ, հատկապես էկոլոգների համար դա կարևոր է։ Կարող են լինել ծրագրեր և չի բացառվում, որ այդպես էլ կա, որ բնական պաշարներն անխնա օգտագործվում են, վտանգավոր թափոնները տեղադրվում ե, և ոչ ոք տեղյակ չի: Եվ, երբ արդեն թունավորումները, արդեն պայթյունները, շրջակա միջավայրի խիստ աղտոտումը իրեն կարող է դրսևորել, նոր կարող ենք իմանալ, որ այդպիսի երևույթ եղել է: Եվ արդեն փոխել ոչինչ չես կարող: Կարող ես միայն հետևանքների հետ պայքարել: Այնպես որ, այստեղ, իհարկե, պետք է գտնել այն տարբերակը, որ պետական գաղտնիքները չհրապարակվեն, բայց մաքսիմալ ինֆորմացիան ժողովրդին և հատկապես մասնագետներին տրվի, և մենք իրավունք ունենանք ուսումնասիրել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular