ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ստամբուլում մահապարտը իրեն պայթեցնում ոստիկանների մեջ

ՎԻԴԵՈ
 


Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ իրականացված երկու հարձակումներից մեկն իրականացրել է մահապարտը։

Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ երբ ոստիկանները հավաքվում են մահապարտի շուրջ, նա պայթեցնում է իրեն։

Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 38-ից 30-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձ։ Նա նշել է, թե մահացած եւս մեկ հոգու ինքնությունը դեռ հայտնի չէ

ՆԳ նախարարը նշել էր, թե պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։

Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular