ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը չի աջակցի Զանգեզուրի միջանցք ստեղծելու Բաքվի «արկածախնդրությանը». քաղաքագետ Վանեսկեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ քաղաքական փորձագետ Արման Վանեսկեղյանը բացատրել է, թե ինչո՞ւ Չինաստանը չի համաձայնի Սյունիքը հատող «Զանգեզուրի տրանսպորտային միջանցք» կազմակերպելու Ադրբեջանի «արկածախնդրությանը»: Բաքվին անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը, որը շահագրգռված է «Զանգեզուրի տրանսպորտային միջանցք»-Մետաքսի նոր ճանապարհ հայեցակարգի իրագործմամբ: Արման Վանեսկեղյանը կարծում է, որ Բաքվին անհրաժեշտ է երկու երկրների` Թուրքիայի և Չինաստանի աջակցությունը: Անկարան և Բաքուն այժմ լուծում են Հարավային Կովկասի խնդիրները՝ փորձելով Հայաստանից կորզել «Զանգեզուրի տրանսպորտային միջանցք»-ը  և Ադրբեջանը լրացուցիչ աջակցություն է փնտրում Պեկինից:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Չինաստանի դեսպանը կարծում է, որ նոր նախագիծը զգալի ներդրում կունենա Չինաստանի «Մեկ ճանապարհ մեկ գոտի» նախաձեռնության մեջ: Այս հաղորդագրությունը կասկած է հարուցել և հետագայում իրավիճակը բացատրել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը: Նա հայտարարել է, որ Բաքուն և Երևանն արդեն ներառված են Չինաստանի այդ գլոբալ նախագծում, դրան զուգահեռ ադրբեջանական կողմի հետ քննարկվել է տրանսպորտային միջանցքի հարցը: Միևնույն ժամանակ, Բաքվում կայացած հանդիպմանը չինական կողմը ոչինչ չի ասել Զանգեզուրի միջանցքի մասին, քանի որ Պեկինը հաշվի է առնում այն, որ ստիպված կլինի տրանսպորտային միջանցքով տարանցման հարցով բանակցություններ վարել Հայաստանի հետ, քանի որ նա է այդ հողերի տերը: «Զանգեզուրի տրանսպորտային միջանցք»-ի նախագծի գաղափարը կասկածելի է և հակասում է միջազգային նորմերին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular