ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով հաճախ է Մոսկվա մեկնում, քանի որ դասախոսում է մոսկովյան բուհերից մեկում, նախօրեին կրկին մեկնել է Մոսկվա։ Սակայն նրա այցերը ոչ միայն զուտ աշխատանքային պարտականությունների շրջանակում են, այլև նա երբեմն քաղաքական հետաքրքիր հանդիպումներ է ունենում ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր դերակատարների հետ։

Օրերս նրան տեսել են Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցի ռեստորանում սրճելիս՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Նրանց նկատած մեր հայազգի հայրենակիցը, հավանաբար, չի թաքցրել իր հետաքրքրասիրությունը, և Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը, նկատելով, որ իրենց ճանաչել են, տեղափոխվել են ավելի ապահով տարածք։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սողոմոնյանից, թե ինչ թեմա են քննարկել ինքն ու Միքայել Մինասյանը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular