ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյուզան Ջաղինյանը որոշել է մնալ Ադրբեջանում եւ ընդունվել է աշխատանքի Haqqin.az կայքում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սյուզան Ջաղինյանը, որը նոյեմբերի 10-ին մեկնել էր Բաքու եւ այնտեղ մասնակցել «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ հեռանկարներ. հայացք Հայաստանից եւ Ադրբեջանից» կոնֆերանսին, ցանկություն է հայտնել մնալ Ադրբեջանում: Ինչպես այսօր տեղեկացրել է Haqqin.az կայքը, Ջաղինյանը դիմել է ՄԱԿ-ի ադրբեջանական ներկայացուցչություն եւ խնդրել իրեն քաղաքական փախստականի կարգավիճակ տրամադրել:

Բացի այդ, Haqqin.az-ը մեծ ոգեւորությամբ տեղեկացրել է, որ Սյուզան Ջաղինյանը կայքում ընդունվել է աշխատանքի՝ որպես Հայաստանին վերաբերող նորությունների թղթակից: Haqqin.az կայքը հրապարակել է ադրբեջանցի լրագրողների հետ նրա աշխատանքային առօրյան ներկայացնող լուսանկար:

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա սեպտեմբերին, ընտանյոք հանդերձ, Բաքու փախած «Ներազգային ազատագրական շարժման» նախագահ Վահան Հովհաննիսյանը եւս թղթակցում է Haqqin.az-ին:

Մինչ վերջերս Ջաղինյանը հանդես էր գալիս իբրեւ երաժիշտ, լրագրող, «Ներազգային ազատագրական շարժման» անդամ, իսկ նոյեմբերի 10-ին Բաքու մեկնելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցների փիառի շնորհիվ այժմ ներկայանում է իբրեւ իրավապաշտպան: Ի դեպ, կոնֆերանսի ժամանակ նա հրապարակավ հայտարարել էր, թե անպայման վերադառնալու է Հայաստան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular