ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է ակնարկում Պուտինը․ Հայաստանը նոր տարածքնե՞ր կկորցնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական լսարանի ուշադրությունից չվրիպեց այն, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում ունեցած հանդիպման ժամանակ ակնարկեց, որ «հարկավոր է որոշումներ կայացնել սուր, զգայուն, եւ բարդ հարցերի առնչությամբ, որոնց համար հարկավոր է ժողովրդի վստահության քվեն, որը Նիկոլ Փաշինյանն ունի»։ Այս ակնարկը, եթե անկեղծ ասենք, մի քիչ նույնիսկ սարսափեցնող է։

Ի՞նչ նկատի ունի Ռուսաստանի նախագահը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը դեռ էլի ինչ սուր, բարդ ու զգայուն հարցերի մասին որոշումներ կայացնելու, կամ ավելի կոնկրետ ասած՝ Հայ ժողովրդին իր «Գողգոթա բարձրանալու» այս ընթացքի մեջ դեռ էլ ինչ «անակնկալներ» են սպասվում։

Ի վերջո, սկսած անցյալ տարվա սեպտեմբերի վերջից, հայաստանցիները դիմագրավեցին պատերազմ, որում պարտություն կրեցինք, ճաշակելով պարտության բոլոր դառնությունները, տալով ավելի քան հինգ հազար զոհ եւ հազարավոր վիրավորներ, որոնք դարձան հաշմանդամներ, կորցրեցինք հայկական երկրորդ պետականություն Լեռնային Ղարաբաղը, այն ինչ մնացել է Լեռնային Ղարաբաղից, փշրանքներ են, եւ արցախահայության գլխին հիմա անհայտությունն է կախված դամոկլյան սրի նման, Հայաստանի պետականությունը կորցնելու եզրին է, տեսանք, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ներխուժում Հայաստան, ու ՀԱՊԿ-ը պարզապես անտեսում դա, տեսանք սահմանային խնդիրներ, որոնք դարձան պատրվակ, որպեսզի ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ավելանա, ու էլի հազար ու մի «զուլում» որ անցյալ տարվա աշնանից Հայ ժողովուրդը տեսել եւ ու դեռ տեսնում է։

Ու հիմա հարց է առաջանում, իսկ է՞լ ինչ կա, որ չգիտենք, որոնց առնչությամբ, սուր, բարդ եւ զգայուն որոշումներ պիտի կայացվեն։ Արդյո՞ք սա նոր տարածքների հանձնում չի նշանակում, կամ հայկական պետականության վերջնական կորուստի նախերգանքը չի՞ հանդիսանում։ 

Սպասվելիք վտանգի զգացողությունն առավել մեծացավ, երբ Փաշինյանը ՌԴ-ից վերադառնալուց հետո պաշտոնանակ է անում 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Ըստ էության Փաշինյանը ազատվեց վերջին գեներալից, ով անգամ ԳՇ հնազանդեցումից հետո անհանզանդության կոչ արեց և պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Խաչատուրովի հեռանալով առավել առարկայական են դառնում այն վախերը, որոնք կապված են Տավուշի մարզի ադրբեջանական ակնկլավ կոչվող տարածքների հետ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular