ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արգենտինա՝ Անկախության օր, Հարավային Սուդան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պարտենիտի օր, Ադրբեջան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Ղազախստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902 - ծնվել է ջազային երաժիշտ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ստեղծող Արտեմի Այվազյանը: 
1915 - Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանի կովկասյան բանակի ձախ թևը սկսել է Ալաշկերտի օպերացիան: 
1936 – վախճանվել է հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Աղասի Խանջյանը:
1941 – ծնվել է քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Պուշկին Սերոբյանը: 
2007 - Ազատության հրապարակում տեղի է ունեցել երևանյան 4-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 
2007 - վախճանվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:
2010 - երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, Գյումրիի Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան:
2015 - հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարիներին իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Ղարաբաղում:
2018 - ամառային զորակոչի ութերորդ օրը ծառայության է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: 
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը իր հրաժարականի դիմումն է ներկայացրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1686 - եվրոպական յոթ երկրներ ստեղծել են Աուգսբուրգյան լիգան՝ նպատակ ունենալով կանգնեցնել Ֆրանսիայի էքսպանսիան Արևելյան Եվրոպայում:
1762 – սկսվել է Եկատերինա 2-րդի կառավարումը Ռուսական կայսրությունում, որը շարունակվել է շուրջ 34 տարի:
1816 – Արգենտինան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:
1877 - Համաանգլիական թենիսի և կրիկետի ակումբը Ուիմբիլդոնում կազմակերպել է թենիսի առաջին առաջնությունը:
1856 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ամեդեո Ավոգադրոն: 
1887 - անգլիացի թղթի ֆաբրիկանտ Ջոն Դիկինսոնը թղթարտադրողների ամենամյա հանդիպման ընթրիքի ժամանակ ներկայացրել է առաջին թղթե անձեռոցիկը:
1894 – ծնվել է խորհրդային ֆիզիկոս Պյոտր Կապիցան:
1906 - Ռուսաստանի ցարը ցրել է Ռուսական կայսրության 1-ին Պետական դուման:
1919 - 208 կողմ և 115 դեմ ձայներով գերմանական ռայխստագը հաստատել է Գերմանիայի համար նվաստացուցիչ Վերսալյան պայմանագիրը:
1938 - Մեծ Բրիտանիայի խանութներում միանգամից վաճառքի են հանվել 35 միլիոն հակագազ, առաջին անգամ հակագազ է առաջարկվել խաղաղ բնակչությանը:
1941 - ԽՍՀՄ-ի  ռազմական դատարանը գենետիկ Վավիլովին դատապարտել է մահվան՝ Անգլիայի օգտին լրտեսության մեղադրանքով: 
1950 - ծնվել է Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
1955 – տպագրվել է Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:
1956 – ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը:
1957 - հայտնագործվել է Մենդելեևի աղուսյակի 102-րդ էլեմենտը՝ նոբելիումը:
1975 – ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը:
1982 - Լուիզիանայում Pan American ընկերության Boeing 747 ինքանթիռի վթարի հետևանքով զոհվել է 145 մարդ:
1984 – վախճանվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան: 
2002 - Աֆրիկյան Միասնականության Կազմակերպությունը (ОАЕ), որը միավորում է աֆրիկյան 53 երկիր վերանվանվել է Աֆրիկյան Միության:
2006 - Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից զոհվել է 124 մարդ:
2007 – Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9-հոգանոց մի խումբ:
2011 – Հարավային Սուդանը հռչակել է իր անկախությունը՝ Դժուբի մայրաքաղաքով:
2020 - Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular