ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Զելենսկին քննարկել են երկու երկրների մերձեցմանն ուղղված հարցեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

Նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:

Կիևը երկար ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում Անկարայի հետ մերձեցման հարցում, հատկապես՝ տնտեսական և ռազմական ոլորտներում: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կցանկանար հարաբերությունների և ապրանքաշրջանառության մակարդակը Թուրքիայի հետ հասցնել այն մակարդակի, որը գերազանցում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ցուցանիշները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular