ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս Կուրղինյանը օգնեց Փաշինյանին հաղթել ընտրություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rambler.ru-ն գրում է, որ Հայաստանում ընտրություններից առաջ շատ ռուսական լրատվամիջոցներ սկսել էին զանգվածային արշավներ անցկացնել թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ նրան՝ մեղադրելով բազմաթիվ մահացու մեղքերի և հայ ժողովրդի շահերին դավաճանելու մեջ: REGNUM լրատվական գործակալության  վերլուծաբան Ավիգդոր Էսկինը փորձել է պարզաբանել, թե հակափաշինյանական այդ քարոզարշավը քանի միավոր է ավելացրել ընտրություններում հաղթած Փաշինյանին:

Հայաստանի վերջին ընտրություններում լրատվամիջոցների հայտնի գործիչների կողմից Փաշինյանի հասցեին հայհոյանքների, պաշտոնական Մոսկվայի հետ Փաշինյանի վարչակազմի կառուցողական աշխատանքի և Փաշինյանի մրցակիցների ցույց տված աղետալի արդյունքների հետ կապված անհասկանալի իրավիճակը մտածելու տեղիք է տալիս: Որպես տեղեկատվական արտադրանքի սպառողներ՝ ռուսական ԶԼՄ-ների ընթերցողների տեսակետից պարզվել է, որ այդ սպառողը մոլորության մեջ է հայտնվել իրեն տրամադրված ծառայություններից:

Բազմաթիվ լրատվամիջոցներ և «խոսող գլուխներ», այդ թվում  հայտնի, թեկուզ հուզական, բայց տրամաբանորեն մտածող վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը հայաստանյան հասարակական կարծիքի գոնե օբյեկտիվ պատկեր ապահովելու փոխարեն կատաղի քարոզչություն էր վարում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Հնարավոր է, որ հենց նման հարձակողական գործողությունները և նախընտրական «հրետանային պատրաստությունը», առաջին հերթին հայ ժողովրդի համար, նշանակալի դեր է խաղացել Փաշինյանի հաղթանակի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular