ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնն ուսումնասիրում է ԼՂ-ի ականազերծման հարցում Ադրբեջանին աջակցելու տարբերակները. Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծման ոլորտում գիտելիքների փոխանակման և Ադրբեջանին աջակցելու բոլոր հնարավոր տարբերակները։

Նա նշել է, որ ականազերծումը հսկայական աշխատանք է:

«Բրիտանացի փորձագետներն արդեն աշխատում են տարածքում և մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ոլորտում մեր փորձն ու աջակցությունը տրամադրելու տարբերակները», - ասել է դիվանագետը՝ նշելով, որ դա հնարավոր է լինի Պաշտպանության նախարարության միջոցով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular