ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան շատ թանկ է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները աճել են 6,5 տոկոսով։ Հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։ Մասնավորապես՝ Սննդամթերքի գները 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ: «Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ»: «Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 10.4% գնաճ»: «Ձվի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 41.4%-ով»: «Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ»: «Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 20.2%: (ձկնատեսակի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 23.5%-ով)»: «2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6% գնաճ: Խոզի մսի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 25.0%-ով»: «Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 36.5% (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%)»: «Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.8% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 8.7%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ 9.0%»: Ոչ պարենային ապրանքների գներ. «2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5% գնաճ»: «2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2% և 47.1%»:

Հատկանշական է, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մարդկանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Իհարկե, բացառություն են կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտները շարունակաբար աճում են։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, և փոխանակ հարկային բեռն և վնասները արդարացի կերպով բաշխվեն հասարակության անդամների միջև, մի բան էլ մարդկանց վերածել են «տուգանվելու մատերիալի»։ Եվ եթե այս ամենին վերջ չտրվի ապա էլ ավելի կբևեռացվի հասարակությունը, կավելանան նաև հանցագործությունները և հատկապես գողությունների թվի կտրուկ աճ կգրանցվի, կխորանա աղքատությունը՝ պարարտ հիմքեր ստեղծելով սոցիալական բունտերի և մեծ արտագաղթի ալիքի համար՝ ի դեպ վերջին 6 ամսում Հայաստանը լքել է 138 106 մարդ։ Ըստ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների հրապարակած տվյալների՝ 6 ամսում Հայասատան ժամանածների թիվը կազմել է 602 679, իսկ մեկնածների թիվը՝ 740 785 մարդ... Այդպիսով, Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138 106-ով շատ է, քան ժամանածների թիվը... Եվ այս ամենը շարունակվում է քանի դեռ գնաճը օր-օրի ավելանում, իսկ մարդկանց եկամուտները՝ պակասում են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular