ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսագրական տվյալների առումով թյուրիմացություն է եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի` Հակակոռուպցիոն կոմիտեի (կառույցը ստեղծվելու է Հատուկ քննչական ծառայության հիման վրա -խմբ.) նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի նշանակման մասին որոշումը: Այդ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Այս թեմայով զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ խնդիր է առաջացել` պատգամավորը պատասխանել է․ «Կենսագրական տվյալների առումով է թյուրիմացություն եղել: Ազգային ժողովի կայքէջում թարմացված չեն եղել իմ կենսագրական տվյալները: Թեկնածությունս առաջադրելու ժամանակ իմ համաձայնությունն են հարցրել, ես տվել եմ՝ չխորանալով չափորոշիչների մեջ, որոնք անհրաժեշտ են մրցութային խորհրդի անդամ նշանակվելու համար: Այդ չափորոշիչները վաղուց աչքաթող էի արել՝ ենթադրելով, որ առաջադրող մարմինը, որը «Իմ քայլը» խմբակցությունն է, դրանք ստուգել է՝ մինչև թեկնածությունս առաջադրելը: Առաջադրող մարմինը կենսագրականս նայել է Ազգային ժողովի կայքում, որտեղ ներառված չէր 2020 թվականի վերջի տեղեկությունը, որ ես դարձել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Իսկ այս փաստի ուժով ես չէի կարող լինել մրցութային խորհրդի անդամ»։

Անդրադառնալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացրած նախագծին, որի համաձայն առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը` Հերիքնազ Տիգրանյանը ասաց․ «Նախագծի մասին լսել եմ ԶԼՄ-ներից, նախագծին ծանոթ չեմ, հետևաբար, չեմ կարող որևէ բան ասել այդ մասով: Այդ որոշման հիմնավորումները չգիտեմ և որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular