ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենի իրավապահների կողմից Սյունիքը «տեռորի» է ենթարկվում. Երեմ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենի իրավապահների կողմից Սյունիքը «տեռորի» է ենթարկվում։
Քարահունջ համայնքի ԿԻՆ ղեկավարը ՀՔԾ-ի կողմից ձերբակալվեց, ապա կալանավորվեց, քանի որ Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք չտվեց։
Միևնույն է, ՀՔԾ-ն ամեն ինչ անում է Գորիսի քաղաքապետին կալանավորելու համար։
Քաջարանի քաղաքապետին ԱԱԾ ձերբակալեց ու կալանովորում են։
Մեղրիի քաղաքապետի համար ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը գնաց հասավ Մեղրի ու ոստիկակական մեթոդներով, այդ թվում՝ հրապարակման համաձայն, քաղաքացիներից մեկին ծեծելով, փորձում էր Մեղրիի քաղաքապետի վերաբերյալ ինչ որ հանցագործություն գտնել։
Հետո քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչը գնաց Սյունքի, ու ոստիկանությունը սկսեց առանց ծանուցումների քաղաքացիներին տանել քննիչի մոտ, որ արագ կարգով հարցաքննի ու Մեղրիի քաղաքապետի դեմ ինչ-որ ցուցմունք վերցնի։
Ամեն ինչ արվում է, որ կալանավորման հիմքեր ստեծվի։
Դե իհարկե, ինչպես մշտապես պնդում է դատախազությունը, սրանք զուտ իրավական գործընթացներ են, քաղաքական ոչինչ չկա, առավել ևս այդ քաղաքապետերին մեկուսացնելու պատվեր չկա։
Ուղղակի շատ պատահական բոլոր իրավապահները միաժամանակ որոշեցին գրոհով վերցնել Սյունիքը։
Տեսնե՞ս ում պետք է հանձնեն․․․»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular