ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Իշխանական թիմում քննարկում են, թե առանցքային հանձնաժողովներից որ առաջին երկուսն ընտրեն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանական թիմում քննարկում են, թե առանցքային հանձնաժողովներից որ առաջին երկուսն ընտրեն, որպեսզի դրանց նախագահությունը չանցնի ընդդիմությանը։ Դոնթի բանաձեւով՝ 71 մանդատ ստացած ՔՊ-ն սկզբում ընտրում է 2 հանձնաժողով, ապա 1 հանձնաժողով ընտրելու իրավունք է ստանում «Հայաստան» դաշինքը, ապա եւս 2 հանձնաժողով՝ իշխանությունը, մեկը՝ «Հայաստան»-ը, մինչեւ կբաշխվեն ԱԺ 11 հանձնաժողովները։ Այսինքն՝ 11-ից 3-ը բաժին կհասնի «Հայաստանին», «Պատիվ ունեմ»-ը հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ստանա։

Իշխանական խմբակցությունը նախապատվությունը տալիս է առանցքային հանձնաժողովներին՝ պետաիրավական, պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսաբյուջետային, արտաքին հարաբերությունների: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ամենաշատն են շրջագայում, ուստի հազիվ թե իշխանությունը սա ձեռքից բաց թողնի։

Կարեւոր է նաեւ պաշտպանության հանձնաժողովը, որ ընդդիմությունն ուղիղ «դոստուպ» չունենա ՊՆ-ին։ Բայց պակաս կարեւոր չէ նաեւ պետաիրավականը, որտեղով առաջիկայում լիքը կարեւոր օրենքներ ու պայմանագրեր են սղղացնելու։ ՔՊ-ում հնարավոր են համարում, որ պետաիրավականի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանն արտաքին հարաբերությունները ղեկավարի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular