ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը շարունակում է իր «ակտիվիստներին» խրախուսելու ճանապարհներ փնտրել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետաքրքիր հետընտրական գործընթացներ են տեղի ունենում իշխանության «շարքերում»։ Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ ընտրություններից հետո պետական գերատեսչություններում մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Նշել էինք, որ հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբերի աշխատանքներում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները շարունակում են մտածել ընտրությունների ժամանակ իրենց համար շատ ձայն բերած և օր ու գիշեր «վիզ դրած» այն անձանց «շնորհակալություն» հայտնելու և խրախուսելու մասին, ովքեր դեռ ընդգրկված չեն պետական համակարգում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնդիր է դրված ամեն գնով աշխատանքով ապահովել նրանց։ Այս խնդիրը առավել սուր է դրված մարզերում, ուր, որպես կանոն, աշխատատեղերի խնդիր միշտ եղել է և կա։ Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքի բնույթը կամ պաշտոնի «մակարդակը»՝ գյուղապետից մինչև պետական կառույցներում շարքային աշխատողներ, կախված կլինի կատարած գործից ու ապահոված ձայներից։ Հիմա քայլեր են մտածվում համապատասխան տեղեր «բացելու» համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular