ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիրախում հիմա էլ դպրոցների տնօրեններն են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետընտրական զարգացումների հետ կապված՝ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, որ այս օրերին լուրջ գործընթացներ են տեղի ունենում մի շարք մարզերում՝ հատկապես կապված դպրոցների տնօրենների հետ։ Մասնավորաբար, Շիրակի մարզում արդեն իսկ բառացիորեն քաղաքական նկատառումներով մի քանի տնօրեններ են ազատվել աշխատանքից, իսկ Լոռու մարզպետարանում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են իշխանության տեղական «տասովչիկները» և մի քանի հավատարիմ տնօրեններ ու փորձել են կազմել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող, այլև այն «անհնազանդ» տնօրենների ցուցակը, որոնք նախընտրական շրջանում իրենց չեզոք են պահել ու Փաշինյանին ու նրա թիմին եռանդով չեն աջակցել։

Ավելին, ըստ մեր աղբյուրների, քննարկումից օրեր անց հատուկ «հանձնաժողովը» շրջայց է կատարել «ռիսկային» դպրոցներ և փորձել տվյալ տնօրենների վրա «կեղտ բռնել», ինչը, սակայն, մեր տեղեկություններով, չի ստացվել։ Մի խոսքով, տեղական իշխանություններին հանձնարարված է ամեն գնով հասնել իրենց նպատակին և օր առաջ ազատվել անհնազանդ կամ պարզապես իրենց ոչ ձեռնտու տնօրեններից: Ընդ որում, այս վիճակը, մեր տեղեկություններով, գրեթե բոլոր մարզերում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular