ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում սիրիացի երեխաներին օգտագործում են որպես ստրուկներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

168.am-ը գրում է.

Թուրքիայի Մարաշի նահանգում հանցագործ խմբավորում է վնասազերծվել, որը երկար ժամանակ զբաղվել է փախստական սիրիացի երեխաներին որպես ստրուկ` էժան աշխատուժ օգտագործելով:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պարզվել է, որ միայն Մարաշ քաղաքում 9-14 տարեկան 282 սիրիացի երեխաներ օրական 12 ժամ աշխատել են որպես մակուլատուրա` տպագրական խոտան հավաքողներ, իրենց աշխատանքի դիմաց
ստանալով օրական 5 թուրքական լիրա (մոտ 2,5 ԱՄՆ դոլար):

Հանցագործ խմբավորմանը հայտնաբերելու առիթը հանդիսացել է այն, որ Մարաշի կենտրոնում մեծացել էր սայլակներով թղթի թափոններ հավաքող սիրիացի երեխաների թիվը: Հայտնաբերվել են նաեւ անլեգալ պահեստները, որտեղ կուտակվում էր երեխաների հավաքած մակուլատուրան: Պահեստները ծառայել են նաեւ երեխաների համար որպես հանրակացարան:

Ոստիկանությունն ընդամենը տուգանել է սիրիացի երեխաներին որպես ստրուկներ օգտագործող երեք թուրք «ձեռնարկատերերին», իսկ հատը 150 լիրայով նրանց սայլակներ վաճառած մյուս թուրք «ձեռնարկատերերի» նկատմամբ վարչական պատիժներ են կիրառվել:

Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ները հաճախ են անդրադարձել Թուրքիայում սիրիացի փախստականներին, այդ թվում` երեխաներին որպես էժան աշխատուժ անլեգալ օգտագործվելու եւ շահագործվելու խնդրին, սակայն, երեւույթը չի վերանում, քանի որ թուրքական իշխանությունները կազմակերպված այդ հանցագործություն կատարողների դեմ թեթեւ պատիժներ են կիրառում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular