ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ողբերգական դեպքն Արտաշատի հիվանդանոցում. 24-ամյա մորը հայտնել են, որ նորածին աղջիկը մահացել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ասում էին, որ իրենք չեն հավատում բժիշկների հայտնածին, քանի որ Հասմիկը կանոնավոր բուժզննումներ է անցել, մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել նույն հիվանդանոցում և երբևէ չեն հայտնել որ խնդիրներ ունի թե ինքը, թե պտուղը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին նաև, որ նորածնի մահվան մեղավորը բաժնի վարիչ Զեմֆիրան է։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular