ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հարավային սահմաններում սպասում են ռուս սահմանապահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի հարավում գտնվող Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերը փոխհրաձգություն են հրահրել: Միջադեպի հետևանքով կան վիրավորներ:

«Ադրբեջանի զինված ուժերն իրենց գործողություններով հրահրել են կրակահերթ: Հայկական կողմից մեկ զինվոր թեթև վիրավորվել է: Մեր տեղեկություններով ադրբեջանական կողմն ունի երկու վիրավոր զինծառայող»,- ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

Սյունիքի մարզի տեղի բնակիչներից ավելի ու ավելի շատ բողոքներ են ստացվում ադրբեջանցի զինվորականների դեմ: Օմբուդսմեն Արման Թաթոյանի խոսքով` դեպքեր տեղի են ունենում գրեթե ամեն օր: Օրինակ` հուլիսի 6-ին ադրբեջանական զինուժը Խնածախ գյուղում հովվի 13-ամյա որդուց գողացել է երեք կով նշելով, որ դա իրենց հողն է, իսկ ադրբեջանական հողում անհնար է արածեցնել հայկական անասուններ: Միայն ռուս խաղաղապահների միջամտությունից հետո է հովվին հաջողվել վերադարձնել կովերին: Իսկ Տեղ գյուղի բնակիչներին ադրբեջանական զինուժը պարզապես չի թողնում դաշտ մտնել բերքահավաքի համար:

«Ադրբեջանցի զինծառայողների այս բոլոր հանցավոր գործողությունները նպատակ ունեն զրկել ՀՀ քաղաքացիներին ապրելու, ունեցվածք ունենալու, անասնապահությամբ զբաղվելու և ընտանեկան եկամուտներ ստանալու հնարավորությունից: Գեղարքունիքի և Սյունիքի բնակավայրերի բնակիչների հետ կապված պարբերաբար տեղի են ունենում նման միջադեպեր (խոշոր եղջերավոր անասունների հափշտակություն, խոտհունձի արգելք) ադրբեջանական զինծառայողների մասնակցությամբ: Այս միջադեպերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայ բնակչությանը Ադրբեջանի զինված ուժերին հանցավոր գործողություններից պաշտպանելու համար անհապաղ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի»,- ասվում է օմբուդսմենի հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, տեղի բնակիչները հույս ունեն, որ շատ մոտ ապագայում ադրբեջանական զինուժի վայրագությունները կավարտվեն, և ռուս սահմանապահները կպաշտպանեն Հարավային Հայաստանի բնակիչներին: Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր սահմանի ամբողջ երկայնքով՝ Գեղարքունիքից Սյունիք, ռուս զինվորականներ տեղակայելու հարցով եռակողմ բանակցություններ վարելու մասին: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքով այդ թեմայի շուրջ բանակցություններ իսկապես ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ կայացված չէ: Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հավաստիացրել է, որ բոլոր որոշումները կկայացվեն «Հայաստանի անվտանգության ապահովման հիման վրա»:

«Բոլորը գիտեն, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Ռուս սահմանապահների դիրքերը տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի այնպիսի հատվածներում, որ նպաստեն հանգիստ ու կայուն իրավիճակի պահպանմանը: Այո, կան քննարկումներ, թե ինչպես ընդլայնել նման ներկայությունը: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության, սահմանին կայունություն ապահովելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերից ելնելով: Այդ հարցերի շուրջ առարկայական խորհրդատվություններ են ընթանում»,- մեկնաբանել է դիվանագետը Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչների սպասելիքները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular