Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Աշիկ Գրիգորյանի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հայ մարզիկներից բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային «Սևան» մարզական միության սան Սամվել Գրիգորյանը և 75 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Համլետ Ադամյանը:
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 2–ին։