ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանովսկին գնահատել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հավանականությունն ու դրա ռիսկերը Ռուսաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում թուրքական բազայի տեղակայման հավանականությունը 100-տոկոսանոց է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

«Ռազմական առումով Թուրքիան արդեն գտնվում է Ադրբեջանում: Հայերը կռվել են Ղարաբաղում Թուրքիայի, այլ ոչ Ադրբեջանի դեմ: Եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ապա ես ցավում եմ»,-նշել է նա:

Հարցին՝ ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել Ռուսաստանի համար այդ ռազմաբազան, Սատանովսկին պարզաբանել է. «Եթե ինչ-որ մեկը ներկայացնի սպառնալիք Ռուսաստանի համար, ապա Ռուսաստանը կոչնչացնի այդ երկրին անկախ նրանից, թե որ երկիրը դա կլինի: Դա վերաբերում է նաեւ Միացյալ Նահանգներին: Անշուշտ, նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային: Ռուսաստանը փորձում է չանել դա, սակայն իր դեմ սպառնալիքների հարցը կլուծի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որից հետո Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular