ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը: Չորս քաղաքական ուժեր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» քաղաքական միավորն ու «Հայոց հայրենիք» կուսակցությունը տարբեր հիմքերով ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ են ներկայացրել: Այս գործի քննության ժամանակ ուշագրավ է այն հանգամանքը, որ գործի քննության շրջանակներում ապացուցողական բազան դրված է պատասխանող կողմի վրա, ով տվյալ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի 77-րդ հոդվածի 10-11 կետերը կարգավորում են այդ խնդիրը:

ՍԴ մասին օրենքի 77-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով: 11-րդ կետն էլ սահմանում է, որ եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա դիմող կողմը ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից: Սա նշանակում է, որ, ՍԴ դիմած չորս դիմողները մատնանշում են փաստեր, որոնց անհիմն լինելը և իր որոշման իրավաչափությունը պետք է ապացուցի ԿԸՀ-ն։

Իհարկե, սա չի զրկում 4 դիմողներին ոչ միայն փաստեր ներկայացնելու, այլև դրանք հավուր պատշաճի հիմնավորելու հնարավորությունից, սակայն իրենք պարտավոր չեն դա անել, իսկ դրանց անհիմն լինելը պետք է ապացուցի ԿԸՀ-ն։ Եթե վերջինս որևէ փաստի առնչությամբ առարկություններ չներկայացնի, ապա ինքնըստինքյան այդ փաստերը կհամարվեն ապացուցված։ Իսկ ՍԴ-ն պետք է գնահատի, թե որքանով է ԿԸՀ-ն հիմնավորում իր դիրքորոշումները։ Մնում է միայն, որ ՍԴ-ն դրսևորի արդարադատություն իրականացնելու կամք:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular