ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղի դարպասը». ինչպե՞ս են ռուս խաղաղապահները ապահովում անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tvzvezda.ru-ն գրում է, որ երբ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինծառայողը խնդրում է անցակետում բացել մեքենայի բեռնախցիկը, դա պետք է արվի անվիճելի: Ռուս զինվորականներն ամբողջությամբ ստուգում են ամեն ինչ: Ոչ մի վարորդ չի կարող խուսափել այդ ընթացակարգից անկախ մեքենայի տեսակից. լինի ավտոբուս, բեռնատար կամ սովորական «մարդատար մեքենա»: Հայաստանի և Ադրբեջանի սահմանի թիվ մեկ դիտակետի գտնվելու վայրը կոչվում է նաև «դարպաս դեպի Ղարաբաղ», և հենց այդտեղից է սկսվում Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է:

Հենց սահմանին մոտ լինելն էլ հատուկ պատասխանատվություն է պարտադրում խաղաղապահներին: Ղարաբաղ ճանապարհորդությունն իրականացվում է միայն փաստաթղթերով և բոլոր ուղևորների համար, ոչ մեկի համար բացառություն չկա:

«Անցակետի խնդիրն է Լաչինի միջանցքով, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական, որոշակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը վերահսկելը», - ասել է անցակետի հրամանատար Ալեքսեյ Ռեշետնիկովը:

Խախտումների դեպքում մեքենան կանգնեցվում է, իսկ փոխադրման համար արգելված բոլոր ապրանքները առգրավվում են: Երբեմն նման խիստ կանոնների պատճառով անցակետում իրական «խցանումներ» են լինում, և դանդաղեցվում է մեքենաների շարժը: Երբ դրսում +40 աստիճան է, մեքենայում գտնվելը, որը հաճախ հագեցած չէ օդորակիչով, իսկական փորձություն է, բայց տեղացիները հարմարվել են այդ ամենին: Ռուս խաղաղապահները ևս ստիպված դիմանում են Անդրկովկասի շոգին, չնայած, ի տարբերություն նրանց, ովքեր մեքենայում սպասում են իրենց հերթին, նրանք չեն կարող անգամ կիզիչ արևից թաքնվել ստվերում: Բացի այդ, զինծառայողները իրենց հերթապահության բոլոր չորս ժամերի ընթացքում լինում են լրիվ հանդերձանքով:

Ադրբեջանական և հայկական դիրքերը գտնվում են անցակետից երեք կիլոմետր հեռավորության վրա: Այդ հարևանությունը խաղաղապահներին ստիպում է անընդհատ զգոն լինել: Սակայն ռուս զինվորականների հայտնվելով այդ հատվածում հրադադարը երբեք չի խախտվել: Իսկ շփման գծի երկայնքով շարված ռուսական եռագույն դրոշները տեղի բնակիչների անվտանգության լրացուցիչ երաշխիք են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular