ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավագիտության դաս Դավիթ Հարությունյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Սահմանադրական դատարանում շարունակվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդունքները չեղարկելու՝ չորս քաղաքական ուժերի դիմումների քննարկման գործընթացը։ Երեկվա քննարկումները վկայեցին՝ իշխանությունն ամենաշատը ահաբեկված է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած հայցադիմումից և այն ՍԴ-ում պաշտպանող Դավիթ Հարությունյանից։ Հարությունյանը Հայաստանի ամենահայտնի իրավաբաններից մեկն է, և իրավագիտության դասընթաց կարդաց ՍԴ նորելուկ դատավորների, ԿԸՀ նախագահ Մուկուչյանի, «Քաղաքացիական պայմանագրի» և Արդարադատության նախարարի ու նրա տեղակալի համար։

Դավիթ Հարությունյանի խոսքով, ընտրողների կարծիքի ազատ արտահայտումը ենթադրում է, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ իր կամքին հակառակ ընտրություն կատարելուն՝ անկախ նրանից՝ այդ սպառնալիքները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից։ Սակայն, ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի` հունիսի 20-ին կայացած ընտրությունների ընթացքում հնչած բռնության, ատելության խոսքն այնքան շատ էր, որ այն իր ազդեցությունն է թողել ընտրողների կամքի վրա։

Դավիթ Հարությունյանի փաստարկները հունից հանեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին, վերջինս իրենց կուսակցապետի օրինակով սկսեց հիշեցնել հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի մասին, սակայն արժանի հակահարված ստացավ։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, ծանրագույն հարված էր հայոց պետականությանը, բայց դա կապել այն իշխանությունների հետ, որ այդ պահին եղել են իշխանություն, ուղղակի ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Մարտի 1-ի մասով էլ հիշեցրեց նույն Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, ելույթները, որոնք փոխանակ զսպեին, ավելի բորբոքեցին կրքերը և հանգեցրին արյունահեղության։

Նարեկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular