ԵՄ խորհուրդը ևս 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական հատվածային պատժամիջոցները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածներին ուղղված պատժամիջոցները ևս վեց ամսով` մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու մասին: ԵՄ խորհուրդը որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նիստում կայացած քննարկումների արդյունքում, որոնց ժամանակ գնահատվել է մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ:
ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ այդ պատժամիջոցներն ընդունվել են 2014 թվականին` ի պատասխան Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող գործողությունների: