ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այցը հատուկ կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների համար, որոնք մերժել են այդ հրավերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ներկա չեն եղել երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում Ալիևի հրավերով Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի` Սուրեն Սուրենյանցը պատասխանել է․ «Ադրբեջանը տարիներ շարունակ շատ ակտիվ դիվանագիտական ջանքեր էր գործադրում և սպասելի էր, որ այդ մեծ գործընթացների համատեքստում Իլհամ Ալիևը նման այց կկազմակերպեր: Սա ունի և՛ քարոզչական, և՛ դիվանագիտական բաղադրիչ: Ալիևը փորձում է նաև ներդրումներ ներգրավել, ինչն ակնհայտ է, որովհետև Ադրբեջանում սոցիալական լարվածություն կա: Ալիևի նախաձեռնությունը կարելի է մասամբ կամ ամբողջովին տապալված համարել, որովհետև, ըստ իս, այդ այցը հատուկ կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների համար, որոնք մերժել են այդ հրավերը»։

Անդրադառնալով այն հարցին, թե համանախագահ երկրների դեսպանների կողմից Ալիևի հրավերի մերժումը սպասելի՞ էր՝ քաղաքագետը պատասխանել է․ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պարագայում կանխատեսելի էր, որովհետև պաշտոնական Փարիզն ու Վաշինգտոնը նոյեմբերի 9-ից հետո բազմիցս, ուղղակի կամ անուղղակի հայտարարել են, որ իրենց համար ընդունելի չէ ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, պետք է լրացուցիչ վերլուծություններ արվեն: Իմ նախնական եզրակացությունն այն է, որ, ըստ երևույթին, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնություններ կան այսօր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular