ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Խաչատրյանը մինչ օրս փախած է. Նաիրի Հոխիկյանն՝ իրեն Սև լճեր ուղեկցելու մասին. Yerkir.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանն այսօր անդրադարձել էր ադրբեջանական զորքերի՝ Սյունիքի մարզ ներխուժման երկամսյա ժամանակահատվածին՝ իմքայլական պատգամավոր, ծնունդով Գորիսից Արմեն Խաչատրյանին հիշեցնելով այդ «հոբելյանի» մասին. 

Արմեն Խաչատրյա՛ն, ուղղակի հիշեցնեմ, որ ուղիղ երկու ամիս առաջ էս օրը շեֆիդ պաշտելի թուրքը մտավ Սյունիքի մարզի Սև լճերի տարածք և ստորացրեց քեզ։

Արմեն Խաչատրյան, դու 2020-ի դեկտեմբերի 18-ից հետո, երբ շեֆիդ հետ բանավոր ըմբռբումով թուրքին հրավիրեցիր քո հայրենի Սյունիքի գլխավոր ճանապարհների վրա, մայիսի 12-ին կրկին քո հայրենի Սյունիքում արդեն 2-րդ փուլով «կզացրին» քեզ, և թուրքերի հետ համատեղ քեզ «կզացնողներից», ստորացնողներից ու կարմրած ականջներդ ձգողներից մեկն էլ քո շեֆն է, որին վաճառել ես հոգիդ ու խիղճդ՝ ընդամենը 30 արծաթի դիմաց։

Արմեն Խաչատրյա՛ն, մերօրյա և ապագայի Մելիք Ֆրանգյո՛ւլ, դու մայիսի 16-ից Նաիրի Հոխիկյանին իբր տղամարդավարի խոստացել էիր տանել Սև լճեր՝ իբր ապացուցելու, որ թուրքն այնտեղ չէ։

Երկու ամիս է անցել, իսկ դու դեռ «ապացուցում ես» տղամարդ լինելդ։

Չնայած՝ կզածից ու հայրենիքը ծախածից ինչ տղամարդ, դու մաքսիմում շնչավոր արու ես, մկրտիչսարգսյանական Քաջ Նազարը, մի անբացատրելի անբարոյական, ով սեփական պիղծ էությունը քողարկելու համար ոչնչացնում է հայրենի գյուղն ու գյուղացիներին, քանզի նրանք ամենալավը գիտեն իր մասին։

Արձագանքելով Վահե Սարգսյանի գրառմանը՝ լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը նշել է, որ Արմեն Խաչատրյան անունով այդ մարդը մինչև այսօր բառացիորեն փախած է:

«Ինքս գնացի Գորիս, հանդիպեցի տեղացիների հետ, փորձեցի գնալ Սև լճի տարածք, մինչդեռ հստակ պատասխան ստացա, այդ թվում ԶՈՒ ներկայացուցիչներից, որ Սև լիճն ամբողջությամբ ադրբեջանական կողմի հսկողության տակ է։ Արմեն Խաչատրյան անունով այդ մարդը մինչև այսօր բառացիորեն փախած է»,- փաստել է Ն. Հոխիկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular