ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդկանց եկամուտները պակասում են, պարգևավճարները՝ ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, խորհրդարանում ստացել են հերթական պարգևավճարները։ Այս մասին տեղեկացել ենք խորհրդարանի պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. Ավետիսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ԱԺ աշխատակազմին պարգևավճարներ տալու վերաբերյալ պաշտոնական կայքում որևէ հաղորդագրություն չէին տեղադրում, դրանք անաղմուկ էին բաժանում։ Պատերազմից հետո սա առաջին դեպքն է, որ կայքում այդ կարգադրությունը տեղադրվում է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular