ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«…հայրս հաճախ էր նրան ծեծում, որպեսզի հետագայում լսող զավակ լինի… Գուցե Ռաֆայելի կյանքն այլ կերպ դասավորվեր, եթե հայրս ներողամիտ լիներ». Բացառիկ մանրամասներ Սվո Ռաֆի քրեական կյանքի ու մանկության մասին.

ԻՐԱՎՈՒՆՔ

Առաջին պահին ոչ ոք չհասկացավ, թե ինչ կատարվեց։ Հասոն ու Ժոժոն ասես հանգիստ զրուցում էին։ Հետո այդ զրույցը փոխվեց վեճի« և քիչ հեռվում կանգնած Հասոյի ու Ժոժոյի կողմնակիցները գլխի ընկան« որ Ժոժոն խիստ զայրացած է։ Երևանում լավ ճանաչված թուրք գող Երևանում բնակություն հաստատած ադրբեջանցիներն իրենք իրենց թուրք էին կոչում¤ Հասոն չէր համաձայնում ներողություն խնդրել Պապշոյից։

-«Հասո«դու սխալ ես եղել»- ասում էր Ժոժոն,-«իսկ մեր մեջ սխալ թույլ տվողը պիտի ներողություն խնդրի»։

-«Հասոն մինչև հիմա ոչ մեկից ներողություն չի խնդրել»- համառում էր անուն հանած ադրբեջանցին«- նույնիսկ Ավետիքովից։

-Դե լավ է, որ Ավետիքովից ներողություն չես խնդրել։ Մենք դրա համար քեզ հարգում ենք։ Բայց պիտի գնաս Պապշոյի դուռը։

-Չեմ գնա…

Ժոժոն ոտքերի տակ գցեց Հասոյին։ Երկու կողմից էլ ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ։ Բայց Հասոյի կողմնակիցների նյարդերը չդիմացան ու նրանք առաջինը հարձակվեցին։ Հարձակվեցին նաև Ժոժոյի ընկերները…

Եվ երբ կրքերը հանդարտվեցին, երբ արյունլվա Հասոյին փախցրին գետափին մնացած Ժոժոյի ընկերները նկատեցին, որ այս ծեծուջարդին հետևում էր փոքրիկ մի տղա։ Նա այս մասին կարող էր հայտնել միլիցիային։

Ժոժոն մոտ կանչեց տղային։ Դա 14-ամյա Ռաֆոն էր, րին Ժոժոն ճանաչում էր։

-Չէ սա ոչ մեկին ոչինչ էլ չի ասի։ Սա մեր Ռաֆոն է հՉՏռ տՈՐպվՖ տղա է։

…1944 թվականն էր։ Թեև պատերազմի տուտը երևում էր, սակայն դեռևս խառնակ ժամանակներ էին։ Ոչ ոք հանգիստ վիճակում չէր, ոչ մեկը վստահ չէր իր վաղվա օրվա համար։

Դեռ պատերազմից առաջ Հայաստանի տարբեր գյուղերից տասնյակ հազարավոր մարդիկ եկել լցվել էին մայրաքաղաք՝ որևէ աշխատանք գտնելու օրվա հացը վաստակելու համար։ Ապարանցիները հիմնականում տեղավորվել էին Նորագյուղում ու Կիլիկիայում՝ փոքրիկհողաշեն տնակներ սարքելով, որոնց նույնիսկ կացարան կոչելը դժվար էր։ Քյավառցիները տեղավորվել էին կաուչուկի գործարանի Երրորդ մաս կոչվող տարածքում և Ղռերում։ Շիրակի դաշտից Երևան իջած ընտանիքները բնակություն էին հաստատել Ելերում։ Վեդուց Արտաշատից, Սարդարապատից, որն արդեն Հոկտեմբերյանի շրջան էր կոչվում¤ եկածները թեթև ծածկերով թիթեղներով ու ստվարաթղթե կամ կավե պատերով տներ էին սարքում Գետառի ափերին գտնվող թուրքի բաղերի հարևանությամբ ու փորձում գոնե օրավարձու աշխատանք գտնել։

Այդպիսի տնակներից մեկն էլ իր տունը համարեց Ջաֆարապատ գյուղից եկած Մկրտիչ և Ռեբեկա Բաղդասարյանների ընտանիքը։ Մեկ-երկու տարի անց Բաղդասարյան ընտանիքն արդեն տեղափոխվեց առավել հարմարավետ փայտաշեն« երկհարկանի շենք, որը գտնվում էր Ալավերդյան փողոց 82 հասցեում։

…Երևան քաղաքի կենտրոն, պատերազմական տարիներ։ Ալավերդյան, Թումանյան, Տպագրիչների փողոցներ… Այս տարածքում բազմաթիվ հետաքրքիր մարդիկ էին ապրում։ Վարպետ Արտաշի մոտ երկու վարսավիր էր աշխատում՝ Կնդոն ու Ժիլբերտը, ովքեր ամեն ամռան գլխին փոքրիկ տղերքի գլուխները միս-մաքուր խուզում էին ձեռքի մեքենայով։ Ու էս քաչալացած տղեկները լցվում էին փողոցները« գնդակ խաղում (եթե չուլուփալասով լցված փոքրիկ բարձիկը գնդակ համարենք) իրար ծեծում, մի կտոր հացը կիսում« իրենց գաղտնիքներն իրար վստահում։ Ու երբ հոգնում էին դպրոցից« տնից՝ գնում էին Գետառի ՙՄամուռներ՚« ՙՎահանի՚ կամ ՙԹուրքի բաղեր՚՝ լողանում։ Ժամն ու ժամանակը չափում էին Կոդեինի միայն մեկ սլաքանոց ժամացույցով« կշտանում «Թուրքի բաղերից» թռցրած ծիրանով, վարունգով, պոմիդորով… Բայց դա գողություն չէր՝ սիրելի ընթերցող։ Եթե գողություն լիներ՝ կասեի։ Հավատա։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներում բոլոր ժամանակներում այսպես են ապրել մեծացել։

Ու նաև տղամարդ դարձող տղեկների արծաթափայլ ու խորհրդավոր երազը կար՝ Աշխենը։ Ամեն առավոտ գեղեցկատես ու նրբիրան այս կինը« որի դեմքը միշտ ծածկված էր շղարշով էշը տանում էր շուկա, որպեսզի երեկոյան բեռնված վերադարձնի տուն։ Թելմանը, Համլետը, Բուլը, (Ռաֆիկ Պետրոսյանը) Ծուռ Գեղամը, Ռաֆը թաքուն նայում էին Աշխենին և ամեն մեկը յուրովի էր պատկերացնում կին ասվածը։ Ընդհանուր գաղտնիքներ շատ ունեին, որոնց փակը Ռաֆիկն էր։ Նրան ասված ամեն մի խոսք քնում էր իր մեջ։ Եվ բոլորի համար նա յուրային էր« ինչպես ռուսները կասեին հՉՏռ տՈՐպվՖ։ Այս սովորույթը (ուրիշներին ուշադիր լսելը և շատ քիչ) հազվադեպ խոսելը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում։

Իր տարեկից տղերքից բացի՝ նրա հետ ընկերություն էին անում նաև մեծահասակները, ովքեր Ռաֆին նույնպես Свой յուրային էին համարում։ Իսկ մեծերից շատերն արդեն անուն ունեին, ճանաչված մարդիկ էին։ Ինչո՞վ։ 14 տարեկան տղան շատ չէր խորանում այս հարցերում, սակայն գիտեր, հասկանում էր սովորում էր. եթե ուժեղ ես՝ հարգանքի ես արժանի։ Այդ ժամանակներում նույնպես սրիկաներ կային թիկունքից խփողներ, ծախողներ։ Բայց դրանք հայտնի էին բոլորին« և բոլորը նրանցից հեռու էին կանգնում։ Պատանիներին ու ջահելներին ոգևորում էին ֆան-ֆան Տյուլպանը« կինո Մոսկվայի Խդոն «օրենքով գողեր» Սիրուն Ֆելոն, Պապշոն, Քոստոն ու Ժոժոն, Յոնջալաղի Եգորը «ով ձիով էր պտտվում քաղաքում։ Գվարդիաներ կային, որոնք պայքարում էին միմյանց դեմ՝ քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Հատկապես հզոր էին երկու գվարդիաներ՝ Ժոժոյինը, որը սուտ «գողերի» հախից էր գալիս, և քաղաքի միլիցիայի վարչության պետ Ավետիքովինը, որը պայքարում էր և սուտ, և ճշմարիտ «գողերի» դեմ։ Ու այս պայքարում ավելի հաճախ հաղթանակը Ժոժոյի գվարդիայի կողմն էր լինում։

Հենց այդ ժամանակներում Ռաֆիկը ծանոթացավ Գոգոյի հետ, մի մարդ, ով հեղինակություն ուներ այս քաոսային իրարանցման մեջ։ Եվ Ռաֆիկը հաճախակի սկսեց բացակայել դասերից։ Գնում էր, և ոչ ոք չգիտեր նրա տեղը։ Ընտանիքի հայրը՝ Մկրտիչ Բաղդասարյանը այդ տարիներին երկու տեղ էր հաշվապահ աշխատում, որպեսզի հոգա ընտանիքի հոգսերը։ Նա քիչ ժամանակ էր ունենում հետևելու երեխաներին՝ Ռաֆիկին և երկու աղջիկներին՝ Ալլային ու Էմմային, բայց շատ էր ցանկանում, որ հատկապես որդին ճիշտ մեծանա։ Երեխաներին հետևելու հոգսը մոր՝ Ռեբեկայի վրա էր, որին ամուսինը քնքշաբար Պեկան էր կոչում։ Սակայն մայրն ի զորու չէր ամեն վայրկյան հսկել որդուն։ Եվ հայրը որոշեց դաստիարակել որդուն։ Ռաֆայել Բաղդասարյանի մահվանից հետո քույրը՝ Ալլան պիտի ասի.

«…Մեր փողոցը վատն էր։ Աղջիկներին վիրավորում էին գրեթե ամեն երեկո ծեծկռտոց էր, իսկ քանի որ Ռաֆիկն անցումային տարիքում էր հայրս հաճախ էր նրան ծեծում, որպեսզի հետագայում ևս լսող զավակ լինի… Գուցե Ռաֆայելի կյանքն այլ կերպ դասավորվեր, եթե հայրս ներողամիտ լիներ։ Սակայն հայրս արել է այն, ինչ համարել է ճիշտ, որպեսզի իր միակ որդին ստանա նորմալ դաստիարակություն և կրթություն։ Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող իր երեխայի մեջ իրեն է տեսնում և փորձում է այնպես դաստիարակել, որ իր կյանքից առավել հաջող ստացվի որդու կյանքը…՚։

Չգիտեմ, գուցե հոր խստությունն էր, որ նրան հանեց տնից և նետեց դժվար մի ճանապարհ… Ամեն դեպքում 15-ամյա Ռաֆայել Բաղդասարյանը հեռացավ տնից ու Երևանից՝ հետագայում հաստատվելով Մոսկվայում…

Անհնարինը՝ ակնհայտ

Հարգարժան Նիկոլայ Ավրամովիչ Զյուֆելդը 17։00-ին փակեց ոսկերչական արհեստանոցի դուռը և կաշվե սև մաշված պայուսակը ձեռքին անշտապ իջավ Ֆիրդուսու փողոցով։ Նա գնում էր դեպի Տաշքենդի երկաթուղային կայարան։ Փողոցները մարդաշատ էին։ Բանթողի ժամանակն էր։ Սովետական անձնվեր աշխատողները կատարելով և գերակատարելով օրվա պլանները պայքարելով հերթական հնգամյակը չորս տարում ավարտելու համար տուն էին շտապում։ Իրենց ամսական աշխատավարձի մի փոքրիկ մասն աշխատել էին։ Աշխատել էր նաև հարգարժան Նիկոլայ Զյուֆելդը՝ Տաշքենդի մի քանի տասնյակ ոսկերչական արհեստանոցներից մեկի աշխատակիցը։

Երկաթուղային կայարանի բեռների և իրերի պահպանման բաժնում նա բացեց իր պահոցի դուռը« սև պայուսակից հանած փոքրիկ մի փաթեթ« դրեց ճամպրուկի մեջ ճամպրուկը տեղավորեց պահոցում և անշտապ ուղևորվեց տուն։ Խորհրդային ժամանակների հարյուր հազարավոր կորեյկոներից մեկը երեք հարյուր գրամ երշիկ երկու ձու և հացի մի փոքրիկ բոքոն գնելով մտավ իր բնակարանը…

Ժամը 20-ն անց 30-ին հնչեց Տիեզերագնացների փողոցի 87-րդ տան 12-րդ բնակարանի դռան զանգի ձայնը։ Ծերուկ Ավրամովիչը (նա թեև 58 տարեկան էր, սակայն շատ ավելի տարեց էր երևում), նայելով դռան «աչքի» միջով, տեսավ միլիցիոների հագուստով շիկահեր մի տղայի։ Բացեց դուռը և շիկահերի հետ միասին սենյակ մտավ ևս մեկը՝ հաղթանդամ հիանալի ածիլված դեմքով մի տղամարդ։

-Մենք պարտավոր ենք այստեղ խուզարկություն կատարել,- ասաց հաղթանդամը ներկայացնելով խուզարկության օրդերը և իր վկայականը։ Վերջինս ապացուցում էր, որ Նիկոլայ Զյուֆելդի դիմաց կանգնած է Ուզբեկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի 4-րդ վարչության պետի տեղակալ փոխգնդապետ Գեննադի Իվանովիչ Իլյինը։

-Խնդրեմ, խնդրեմ,- շփոթված ասաց Զյուֆելդը,- թեև չգիտեմ, թե այստեղ ի՞նչ պետք է խուզարկել։

-Մենք լավ գիտենք, թե ինչ կա այստեղ և ինչ չկա- վրա տվեց շիկահերը, ով ներկայացրել էր Տաշքենդի քաղգործկոմի միլիցիայի վարչության կրտսեր լեյտենանտի վկայական՝ Անատոլի Եվսենի անունով։

Երկսենյականոց փոքրիկ բնականի խուզարկությունը կարճ տևեց։ Գտնվեց միայն երկու ոսկե մատանի փոքրիկ մի շափյուղա 200 ռուբլի փող։ Ամսական 95 ռուբլի աշխատավարձ ունեցող միայնակ մարդու համար այս 200 ռուբլու գոյությունը լիովին տրամաբանական էր։ Իսկ մատանիների և շոփյուղայի ներկայությունը հարգարժան Նիկոլայ Ավրամովիչը բացատրեց նրանով« որ շտապ պատվեր լինելու դեպքում նա երբեմն նաև տանն է աշխատում գործատեղում աշխատաժամանակի ավարտից հետո։

-Ա՞յս է եղածը, Նիկոլայ Ավրամովիչ,- հարցրեց հաղթանդամը։

-Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ,- զարմացած հարցրեց ոսկերիչը։

Իսկ որտե՞ղ է երկաթուղային կայարանի իրերի պահպանման բաժնի 36-րդ պահոցի Ձեր բանալին։

-Ի՞նչ պահոց, ի՞նչ բանալիներ,- զայրացած ու զարմացած հարցրեց ոսկերիչը։

-Ընկեր կրտսեր լեյտենանտ, Նիկոլայ Ավրամովիչի հետ մեր մեքենայով գնացեք կայարան և բերեք ընկեր Զյուֆելդի կարմիր գույնի ճամպրուկը։

Ոսկերիչը հասկացավ, որ ազգային անվտանգության կոմիտեին շատ բան է հայտնի։ Ո՞վ կարող էր ծախել իրեն։ Հարևաննե՞րը։ Բայց նրանք գաղափար անգամ չէին կարող ունենալ իր ունեցվածքի« իր գործերի մասին։ Միայնակ այդ մարդը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էր շփվում հարևանների հետ:
Շատերը Զյուֆելդին չէին ճանաչում, իսկ դուռ-դռան վրա հարևանների հետ սահմանափակվում էր միայն կարճ բարևելով: Խորհրդային Միության ժամանակների այս մշտակա Կորեյկոն` Նիկոլայ Ավրամովիչ Զյուֆելդը մտքով անգամ չէր կարող անցկացնել, որ իր տեղը հայտնել էր ոսկերչական իր արհեստանոցի դիմացն աշխատող կոշկակար Անվար Զինաֆուտդինովը, նա, ով ութ տարի բանտերում ու գաղութներում անցկացնելուց հետո միայն` մեկ տարի առաջ` 1971 թվականին էր փոխադրվել Տաշքենդ:

«Ֆերգանսկիյաստրեբ» մականունով Անվարն էլ հենց Տաշքենդում հայտնաբերեց Խորհրդային Միության ընդհատակյա միլիոնատերերից մեկին` Զյուֆելդին և իմաց տվեց իր գաղութային տարիների ընկերոջը` Սվո Ռաֆին: Վերջինս որոշեց «օգնել» Զյուֆելդին ավելորդ ու վտանգավոր բեռից ազատվելու համար: Զուտ մարդասիրական նկատառումներով: Չէ՞ որ գաղտնի ձևով փող ու հարստություն պահողները գիշերները վատ են քնում, տառապում են հետապնդման մոլուցքով, կորցնում են հավատը հարազատների և բարեկամների նկատմամբ: Իսկ այս ամենը որոշակի խոչընդոտներ կարող է հարուցել կոմունիզմի կառուցման լուսավոր ճանապարհին:

Եվ որպեսզի երկրումամեն ինչ հարթ ընթանա, և կոմունիզմը արագ ու արդյունավետ կառուցվի, Ռաֆայել Բաղդասարյանը որոշեց օգնել եթե ոչ ողջ երկրին, ապա գոնե Տաշքենդ քաղաքին: Այդիսկ պատճառով ընտրվեց ոսկերիչ Նիկոլայ Զյուֆելդը…

…Կես ժամ անց ոսկերչի բնակարանում օրինապահների հետ ներկա էին նաև Զյուֆելդի երեք հարևաններ` որպես ընթերականեր: Փոխգնդապետն ու կրտսեր լեյտենանտը արձանագրություն էին կազմում: Ակնեղեն, թանկարժեք քարեր, փող… Նիկոլայ Ավրամովիչը շատ լավ գիտեր, որ ամենահամեստ հաշվումներով իր ունեցվածքը հասնում է 800 հազար ռուբլու, գրեթե` մեկ միլիոն:

Ամեն ինչ հաշվառվեց, գրանցվեց արձանագրության մեջ, ընթերակաները, Զյուֆելդը, ազգային անվտանգության կոմիտեի և Տաշքենդի միլիցիայի աշխատակիցները ստորագրեցին: Ապա հաղթանդամ փոխգնդապետն ասաց.

- Ընկեր Զյուֆելդ, վաղը ժամը 11:00-ին Դուք պարտավոր եք ներկայանալ Ուզբեկստանի ազգային անվտանգության կոմիտեի 261 սենյակ: Ես Ձեզ կսպասեմ իմ աշխատասենյակում: Համոզված եմ, որ ճիշտ ժամին կլինեք տեղում: Ձեզ համար անցաթուղթ պատվիրված կլինի:

Առգրավված ամեն ինչ` թանկարժեք քարերը, ոսկիները, գումարը լցվեց տոպրակի մեջ, կնքվեց: Խուզարկության ակտի մեկ օրինակը թողնվեց Զյուֆելդի մոտ…

…Մյուս օրը, ճիշտ ժամը 11:00-ին Զյուֆելդը ՈւզբեկստանիՊԱԿ-ի ընդունարանում էր և ցանկանում էր ստանալ անցաթուղթը: Հերթապահ սպան Զյուֆելդի անունով ոչ մի անցաթուղթ էլ չգտավ: Ինչ-որ բան այնպես չէր: Բայց որպեսզի չխրտնեցնի այցելուին, սպան զանգահարեց 4-րդ վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Գեննադի Իլյինին, պարզաբանեց իրադրություն, կասկածները հայտնեց: Քիչ անց ոսկերիչ Զյուֆելդը վարչության պետի տեղակալի աշխատասենյակում էր: Սակայն նա չէր հավատում, որ իր դիմաց նստած մարդը հենց Իլյինն է. Բարակ իրան, փոքրամարմին, ալեխառն մազերով մարդը բոլորովին նման չէր երեկվա իր այցելուին:

ՊԱԿ-ի վարչության պետի տեղակալը, մանրամասն զրույցից հետո, հանձնարարեց ստուգել բոլոր կասկածելի տարրերին: Հեռագիր ուղարկվեց նաև Մոսկվա` ՊԱԿ-ի համամիութենական կենտրոնատեղի: Բայց հնարամիտ ու հանդուգն այս գողության հետքը չգտնվեց: Ռաֆայել Բաղդասարյանը գրեթե ոչ մի սխալ թույլ չէր տվել:

Բայց, այնուամենայնիվ, մեկ տարի անց` 1973 թվականին նա ձերբակալվեց: Նրա գործընկեր Ալեքսեյ Սուրկովը` Սուրոկը, ով Տաշքենդի ոսկերիչ Զյուֆելդին ներկայացել էր կրտսեր լեյտենանտ Անատոլի Եվսենի փաստաթղթերով, ձերբակալվեց Թբիլիսիում և, չդիմանալով թմրանյութի գայթակղությանը (նա չէր կարող յոլա գնալ առանց թմրանյութի), միլիցիայի աշխատակիցներին պատմեց ամենինչ:

Դատավարությունը պետք է տեղի ունենար 1973 թվականի մայիսին: Այն տեղափոխվեց Անդիջան, որովհետև այդ օրերին Ուզբեկստան էր եկել ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը:

 

Շարունակելի …

Քրեագետ Սերգեյ Գալոյանի «Առեղծվածային Սվո Ռաֆը» գրքից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular