ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չենթարկվել Թուրքիայի ճնշումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկա-իսրայելցի գիտնական Իսրայել Չարնին իր նոր գրքում խոսել է Թուրքիայի ճնշման ներքո Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մասին և կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել այդ փաստը, գրում է The Jerusalem Post-ը։

Չարնին իր նոր՝ «Հայոց ցեղասպանությանն Իսրայելի չհաջողված պատասխանը․ ժխտում, պետական խաբեություն, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման» գրքում, որը հրատարակվել է այս տարի, բացահայտել է, թե ինչպես է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում ճնշել Իսրայելին։

Գիտնականը նշել է, որ Թուրքիան դեմ էր, որ Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունն, ու այդ պահանջը կատարվել է։ Ճնշումները ներառել են նաև սպառնալիքներ։ Գիտնականը նշել է, որ դրանց միջոցով Թուրքիան Իսրայելին ստիպել է կատարել իր պահանջները։

Գիտնականը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման փաստարկն օգտագործվել է Իսրայելը Թուրքիային և Ադրբեջանին մոտ պահելու համար։ Նրանք, ովքեր դեմ են ցեղասպանության ժխտմանը, պնդում են, որ այդ քայլը հակասում է Իսրայելի ոգուն։

Գրքում հեղինակը նշում է նաև, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1982 թվականին կազմակերպված համաժողովի ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular