ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի երկրների դեսպանները չեն մասնակցել Ալիևի սադրանքին, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն ասելիք չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները չեն մասնակցել Ալիևի կազմակերպած սադրանքին, մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն օրեր շարունակ չի կարողանում ներկայացնել մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը այս զգայուն հարցի վերաբերյալ։ Բանն այն է, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, սակայն նրանց թվում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Ընդ որում, ադրբեջանցի լրագրողներին և վերլուծաբաններին ամենից շատ վրդովեցրել է ռուս դեսպանի բացակայությունը։ Այցին չէր մասնակցում նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ինչը ևս արտառոց հանգամանք է։ Փոխարենը Շուշի այցելած դեսպանների թվում էին նաև ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Բելառուսի դեսպանները։

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը անընդհատ կրկնում է, թե Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրներն անընդհատ հայտարարում են Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակել՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։ Միջազգային հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Հաջիևը լրագրողներին ասել էր, որ դեսպանների այցը Շուշի Ալիևի նախաձեռնությունն էր, և փաստացի կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի այս սադրանքը ձախողվել է։ Ձախողվել է նաև Հայաստանի ԱԳՆ աշխատանքը։ Մեր պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ մի ծպտուն չի հանել, չի դատապարտել ո՛չ դեսպանների այցը, ո՛չ ՀԱՊԿ գործընկերների վարքը։ Երբ Շուշին հայկական էր, Հայաստանում հավատարմագրված որևէ դեսպան պաշտոնական մակարդակով երբևէ չի այցելել այդ քաղաք, իսկ այսօր Ալիևի հրավերով հաճույքով մասնակցում է։ Այսպիսի դեմարշի համար իրեն հարգող պետությունը սև ցուցակ կկազմեր, բողոքի նոտաներ կհղեր, հարցը կբարձրացներ ՀԱՊԿ-ում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի «մուրճը» միայն սեփական երկրում առյուծ զգալու համար է, արտաքին հարաբերություններում վարչապետի պաշտոնակատարը վախկոտ «կուռկուռի ձագ» է։

Գագիկ Նիկոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular