ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու անդամներից մեկը հրաժարվել է մանդատից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Սուրեն Օհանյանը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ։ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում տեղեկությունը հայտնեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 8–ի համար 35 արձանագրության` Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և ժամանակից շուտ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամ Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,–ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 22–ին Երևանի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի լիազորությունները դադարել էին, նրա մանդատը վերցրել էր «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանը:



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular