ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիի քաղաքապետը կայցելի Բաքու. նախատեսվում է հուշագիր ստորագրել քաղաքների միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հուլիսի 13-14-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը, այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Կալաձեի` Ադրբեջան այցի շրջանակում հուշագիր կստորագրվի երկու քաղաքի` Բաքվի և Թբիլիսիի բարեկամության («եղբայր քաղաքներ» դառնալու) մասին:    

Նշվում է, որ նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ: Կալաձեին այցի ժամանակ կուղեկցի նրա տեղակալ Իլյա Էլոշվիլին:

Վրաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: Երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային նշանակության նախագծերի շրջանակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular