ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաքսու վարորդը Արմինեին տարել է «Նոր Արեշ» հյուրանոց, պատառաքաղով սպառնացել է ու...

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գեորգի Շ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

32-ամյա Գեորգին «Այգեձոր» տաքսի-ծառայությունում որպես վարորդ է աշխատել: Նրան մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի ապրիլին գործով տուժող Արմինե Կ.-ն(անունը փոխված է) Երևանից առաջին անգամ Գեորգի Շ.-ի վարած տաքսիով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկը:

Ճանապարհին Գեորգին ու Արմինեն ծանոթացել ու պայմանավորվել են, որ Գեորգին Արմինեին պարբերաբար տաքսի ծառայություն կմատուցի:

2015 թվականի ապրիլից մինչև հունիսի 3-ը Գեորգին Երևանի ռեստորաններից մեկում աշխատող Արմինեին պարբերաբար տեղափոխել է Կոտայքի մարզի նրա բնակավայր:

Հունիսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում Արմինեն հերթական անգամ աշխատանքից հետո նստել է Գեորգիի տաքսին, որ տուն գնա: Գեորգին Արմինեին հրավիրել է ընթրելու և մեքենան վարել է դեպի «Նոր Արեշ» հյուրանոց:

Արմինեն չի մերժել: Նրանք հյուրանոցի առանձնասենյակներից մեկում ընթրիք են պատվիրել:

Երբ ընթրիքը մատուցվել է, Գեորգին բանալիով փակել է առանձնասենյակի մուտքի դուռը, Արմինեին հրել-գցել է մահճակալի վրա և բռնություն գործադրելով՝ Արմինեի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Դատարանում Գեորգի Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքից երկու ամիս առաջ էր ծանոթացել Արմինեի հետ. կեսգիշերին տեսել է, որ նա ճանապարհին վիճում է մի մեքենայի վարորդի հետ: Իր տաքսին տեսնելով՝ Արմինեն վազելով մոտեցել ու ասել է, որ տուն տանի: Ճանապարհին նա հայհոյանքով խոսելով՝ ասել է. «Մեռա դրան ասելով, որ հետս գործ չունի»:

Արմինեին իջեցրել է գյուղի նրա տան մոտ, գումար չի վերցրել: Այդ ժամանակ Արմինեն իրենից վերցրել է իր հեռախոսահամարը: Հաջորդ օրը նա զանգել ու առաջարկել է, որ աշխատավայրից տուն տանի:

Ինքը նրան նորից Երևանից տարել է գյուղ: Արմինեն ասել է, թե պարում է երևանյան ռեստորանում, ամուսնալուծված է, ունի երկու երեխա:

Հաջորդ օրը Արմինեի զանգով նորից նրան աշխատավայրից տարել է տուն: Այդպես մտերմացել են: Ինքը Արմինեի հիվանդ երեխայի համար դեղեր է գնել, պաղպաղակ ու կոնֆետ:

Մի անգամ խանութում ինքը Արմինեին ցույց է տվել իր մարմնին եղած դաջվածքը: «Պարզ ասած՝ ընկերություն են արել»:

Դեպքի օրը սովորականի նման գնացել է աշխատավայրից Արմինեին տուն տանելու, ճանապարհին առաջարկել է միասին հաց ուտել:

Արմինեն համաձայնել ու ասել է, թե «մամային մի բան կասի»:

Միասին գնացել են «Նոր Արեշ» ռեստորան: Մուտքի մոտ Արմինեն ասել է. «Էս ի՞նչ տուֆտա տեղ ենք եկել»:

Մատուցողուհուն ինքն ասել է, որ շուտ են գնալու, իրենց անկողին պետք չէ: Ինքն ուտելիք է պատվիրել, Արմինեն՝ սալաթ: Երբ մատուցողուհին սեղանը դասավորում էր, Արմինեի հեռախոսին զանգ է եկել, նա գնացել է լոգասենյակում խոսելու: Երբ դուրս է եկել, ասել է, թե պետք է շուտ տուն գնան: Ինքն էլ ասել է՝ հաց ուտենք ու կգնանք:

Այդ ընթացքում Արմինեն ինտերնետով էր զբաղված, հետո նորից մտել է լոգասենյակ՝ հեռախոսով խոսելու: Ինքը լսել է, որ նա ասում է՝ հիմա կգամ: Հաց ուտելու ժամանակ Արմինեն նորից մտել է լոգասենյակ հեռախոսով խոսելու, ինքը լսել է «Ապեր» անունը:

Իրենք շարունակել են հաց ուտել, բայց ինքը նկատել է, որ Արմինեն խառն է, անընդհատ ասում էր՝ տուն գնանք: Նա նորից լոգասենյակ է մտել հեռախոսով խոսելու, ասել է, որ մոր հետ է խոսում: Ինքը հեռախոսը վերցրել ու Արմինեի մորն ասել է, թե հաց են ուտում, կվերջացնեն ու տուն կգնան: Մայրն էլ ասել է. «Շուտ եկեք, տղա՛ ջան»;

Որոշ ժամանակ հետո ինքը մտել է լոգասենյակ, որ լվացվի, ու դուրս գան: Արմինեն, չգիտես ինչու, «մուռ է պահել», երբ ինքը լվացվել-դուրս է եկել, տեսել է, որ նա դռան մոտ կանգնած՝ ուզում է գնալ:

Ինքը նկատել է, որ հեռախոսն ու մեքենայի բանալիները չկան:

Հարցրել է Արմինեին, նա ասել է, թե տեղյակ չէ: Եթե ինքը նրա նկատմամբ բռնություն գործադրած լիներ, չէր հարցնի, միանգամից ձեռքից կվերցներ բանալիները:

Արմինեի հետևից եկել է Վարդանը: Երբ դուռը բացել ու դուրս են եկել, Արմինեն սկսել է հիստերիկանալ ու իրեն ասել է, թե «գլխին սարքելու է»: Վարդանը Արմինեին ասել է. «Ընկի առաջ, աղջի՛»: Հետո նա Արմինեից վերցրել է իր մեքենայի բանալիներն ու տվել է իրեն: Ինքը բացել է մեքենայի դուռը, որ Արմինեի ծաղիկներն ու տոպրակը տա նրան: Երբ մոտեցել է Արմինեին, տեսել է, որ իր հեռախոսը նրա ձեռքին է: Ինքը նրանից պահանջել է հեռախոսը, նա էլ ասել է, թե իր մոտ չի, չնայած ինքը հեռախոսը տեսել է նրա ձեռքին:

Ինքը գրավատնից վերցրել է իր մյուս հեռախոսը, զանգել է Արմինեին ու ասել է, որ հեռախոսը վերադարձնի: Նա ասել է. «Հեռախոս չկա քեզ տալու»:

Հունիսի 12-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այնտեղ իմացել է՝ իբր ինքը Արմինեի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը: Բայց նման բան չի եղել, ինքը նրան մատով չի կպել: Եթե մի բան եղած լիներ, ինքը կասեր՝ եղել է: Բայց ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել, անհիմն մեղադրանք են առաջադրել իրեն՝ էն էլ՝ էդպիսի հոդվածով: Ինչ-որ ընկեր իմացել է, որ միասին տեղ են գնացել, Արմինեն էլ իր գլխին սարքել է՝ արդարանալու համար…

 
Տուժող Արմինեն հայտնել է, որ պարբերաբար օգտվել է «Այգեձոր» տաքսի-ծառայության նույն մեքենայից, որի վարորդը եղել է Գեորգին:

Դեպքի օրը՝ 2015 թվականի հունիսի 3-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Գեորգին տաքսիով եկել է իր աշխատավայր, որ տուն տանի: Ճանապարհին նա առաջարկել է միասին ընթրել:

Ինքը մերժել է: Բայց Գեորգին սկսել է իրեն հորդորել, պատմել է, թե ինչ դժվար կյանք է ունեցել: Ինքը նորից մերժել է:

Տեսնելով, որ ինքը ցանկանում է զանգել, նա իր ձեռքից վերցրել է իր պայուսակն ու հեռախոսը, դրանք գցել է վարորդի նստատեղի մոտ՝ հատակին:Այդ ժամանակ մեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ, ինքը ցանկացել է իջնել, բայց մեքենայի դռները փակ են եղել, Գեորգին ծիծաղել ու ասել է, թե իրեն չի թողնի մեքենայից իջնել:

Հասկանալով, որ կարող է անախորժությունների մեջ հայտնվել, ինքը համաձայնել է միասին ընթրելու՝ Գեորգիի առաջարկին:

Նա մեքենան վարել է դեպի կայարան: Կանգնել է ինչ-որ հյուրանոցի առաջ, իջել է մեքենայից: Ինքը մեքենայի հատակից վերցրել է իր հեռախոսն ու պայուսակը: Գեորգին իր ձեռքից քաշելով՝ իրեն իջեցրել է մեքենայից: Ինքն իջել ու կանգնել է մեքենայի կողքին, չի ցանկացել մտնել հյուրանոց, պահանջել է, որ Գեորգին իրեն տուն տանի:

Մոտ տասը րոպե նա իրեն հորդորել է, որ միասին մտնեն հյուրանոց ու հաց ուտեն, ուրիշ՝ ոչինչ: Երբ կանգնած էին հյուրանոցի բակում, իր հեռախոսին զանգել է մայրը: Նրան չանհանգստացնելու համար ասել է, թե մի քիչ կուշանա, բայց պատճառը չի ասել:

Գեորգիի հետ մտել է հյուրանոց: Աշխատակցուհին իրենց ուղեկցել է առանձնասենյակ, Գեորգին ուտելիք ու գինի է պատվիրել: Հաց ուտելիս ինքը պահանջել է, որ շուտ վերջացնեն ու տուն գնան: Բայց Գեորգին անընդհատ ստել է, խոստացել է, թե ուր որ է՝ կգնան:

Ժամը 1-ի սահմաններում իրեն զանգել է ընկերը: Նախքան զանգին պատասխանելը Գեորգին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ պատառաքաղով սպառնալով, որ այնպես խոսի՝ զրուցակիցը չհասկանա՝ ինքը որտեղ է:

Ինքն ընկերոջն ասել է, թե տանն է, լոգանք է ընդունում, հետո կխոսեն:

Շարունակությունը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular