ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս մետաղների խտանյութեր արտահանել։

Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վահե Հակոբյանը։

«Այսօր սահմանի վրա կուտակված է շուրջ 40 վագոն խտանյութ։ Պարզապես մաքսատան աշխատակիցները թույլ չեն տալիս արտահանել` առանց որևէ բացատրության»,– ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ այդ ապօրինի գործողության արդյունքում Հայաստանի բյուջեն արդեն զրկվել է 20 մլն դոլար մուտքից։

«Դա կարող է հանգեցնել մեր երկրում տարադրամի կուրսի տատանման, եթե այսպես շարունակվի»,– ասաց Հակոբյանը։
Նա նաև հայտնեց, որ օրեր շարունակ կոմբինատում ստուգումներ իրականացնող զինված անձինք երեկվա դրությամբ հեռացել են կոմբինատից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular