ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների նույնականացման նոր դեպքեր են ի հայտ եկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո հայ ռազմագերիներից շատերը դեռևս չեն վերադարձվել հայրենիք։ Ադրբեջանական կողմը տարբեր դատավարությունների միջոցով փորձում է գերիներին ահաբեկիչներ ներկայացնել և ամեն ձև հետաձգել նրանց վերադարձնելը։

Այս թեմայով զրուցել ենք ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե փաստաբանի տվյալներով քանի ռազմագերի ունենք Ադրբեջանում Սիրանուշ Սահակյանը պատասխանել է․ «Պաշտոնապես ընդունվածների թվաքանակը 45-ն է, բայց չհաստատված և ապացույցներով հիմնավորվող դեպքերը, բնականաբար, ավելի շատ են. մենք մոտավորապես 140 դեպքի մասին ենք խոսում, որ մեզ հայտնի են և ապացույցներով կարողանում ենք հիմնավորել։ Ֆեյսբուքում մեկ ամիս առաջ հայ զինծառայողների մասնակցությամբ հրապարակված տեսանյութից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել ու նաև՝ գերիների նույնականացման դեպքեր են ի հայտ եկել: Ստուգվել է ներկայացված տեղեկությունը. մի մասը ֆիլտրվել է, մշակվել է, և արդյունքում ունենք նոր նույնականացված դեպքեր»։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ գերիների նոր խմբի վերադարձ կլինի Սիրանուշ Սահակյնաը ասաց․ «Հստակ օրերի մասին չեմ կարող խոսել, բայց վստահորեն հայրենադարձության նոր դեպքեր լինելու են, և դրանք հիմնականում պայմանավորված են լինելու որոշակի պահանջների կատարմամբ, այսինքն՝ տարբեր պետությունների միջնորդությամբ, փոխադարձ ընդհանուր շահեր են փորձ արվում դուրս բերել, և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաստատված ռազմագերիները ընթացքում կհայրենադարձվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular