ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Պապիկյանը խորամանկում է. իշխանությունները չունեն Գյումրիի քաղաքապետի թեկնածու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել են, թե ունե՞ն արդյոք Գյումրու քաղաքապետի նախընտրած թեկնածու։

«Այս փուլում բարձրաձայնման ենթակա չէ, քննարկումների մեջ ենք, երբ որոշում ունենանք, դրա մասին կասենք։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

168.am-ի տեղեկություններով՝ իրականում Սուրեն Պապիկյանը խորամանկում է. իշխանությունները չունեն Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ու սա լուրջ խնդիր է աշնանը կայանալիք Տարածքային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ:

Հիշեցնենք, որ իշխանությունները վաղուց են փնտրում քաղաքապետի թեկնածու, բայց նրանց ջանքերը կարծես թե հաջողությամբ չեն պսակվել:

Դեռևս մեկ տարի առաջ 168.am-ը գրել էր, որ իշխանությունները Գյումրիի քաղաքապետի փնտրտուքների մեջ են: Շրջանառվում էր անգամ աշխարհահռչակ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անունը:

Գյումրու քաղաքապետ է ցանկանում դառնալ իշխանական պատգամավոր, Գյումրու բոլոր կադրային հարցերի լուծման «կնքահայր» Կարեն Սարուխանյանը, սակայն, ըստ ամենայնի, նրա թեկնածության վիճելի լինելը հասկանում են անգամ իշխանական թիմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular