ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կործանիչ երաշտ Հայաստանում. ֆերմերները հաշվում են վնասները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ Հայաստանի երեք խոշոր մարզերում, որտեղ ցորեն, գարի և անասնակեր խոտեր են աճեցվում, երաշտ է: Արագածոտնի մարզի գրեթե բոլոր ֆերմերներն ու անասնապահները եղանակի պատճառով վնասներ են կրել: Նման երաշտ երբեք չի եղել, ասում են տեղի բնակիչները: Թադևոս Միկոյանը գարի է ցանել ապրիլի վերջին: Հողը ոռոգելի չէ, ամեն ինչ անձրևների հույսին է: Բայց դրանք այնտեղ եղել են միայն մայիսի սկզբին և մի քանի օր առաջ: Ըստ ֆերմերի բերքը հնարավոր չէ փրկել, քանի որ աճի շրջանն ավարտված է:  «Յուրաքանչյուր հեկտարի համար մենք ցանում ենք 220 կգ հացահատիկ, իսկ ծախսերը մեկ հեկտարի համար կազմում է մոտ երեք հարյուր դոլար, բայց արևը այրել է ամեն ինչ, այս տարի ոչ մեկը բերք չի ստացել», - պատմել է Միկոյանը:

Գյուղապետարանում հաշվարկում են կորուստները, կազմում են ակտեր, որոնք պետք է ուղարկվեն կառավարություն: Թալինի շրջանում գրեթե բոլորն են զբաղվում անասնապահությամբ. հացահատիկային բույսեր աճեցվում են սեփական հողամասերում: Հացահատիկը վաճառվում է, իսկ ծղոտը օգտագործվում է անասունների կերերի համար: «Իմ հաշվարկներով միայն մեր գյուղին հասցված վնասը կազմել է 240 հազար դոլար: Օրինակ ցորենն ու գարին կարել է բերել այլ երկրներից, բայց ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ի՞նչ ենք անելու անասնակերերի հետ», - պատմել է գյուղապետարանի ղեկավար Ալբերտ Հարոյանը:

Հարևան Հացաշեն գյուղում, որի ունունը ինքնին խոսում է իր մասին, նույնպես  սեփական հաց  չի լինելու: Կոմբայնավարը  վարդակն իջեցրել է ամենացածր մակարդակին, որպեսզի մեքենան կարողանա կտրել չոր ծղոտը: «Տեսեք, հասկերը անգամ  չեն ձևավորվել, բայց ինչ արած, գոնե  անասունների համար ծղոտ կլինի: Մեկ հեկտարում ես ցանել եմ 900 կգ էլիտար սերմ, իսկ հեկտարից հավաքում եմ 500 կգ ծղոտ», - պատմել է ֆերմեր Դավատի Ախոյանը:

Նման իրավիճակ է նաև երկու այլ մարզերում` Շիրակում և Գեղարքունիքում: Գետերը մակերեսային են դարձել, ջրամբարներում ջրի մակարդակը կիսով չափ պակասել է: Լեռնային լանդշաֆտում ոռոգման համակարգ կառուցելն անիմաստ է, ասում են փորձագետները: «Թալինի շրջանում վնասը կազմել է շուրջ 3,5 միլիոն դոլար: Երաշտը ազդել է 38 համայնքներից 32-ի վրա: Ես նման ողբերգություն չեմ հիշում», - ասել է Արագածոտնի մարզի գյուղատնտեսության վարչության գլխավոր մասնագետ Լևոն Գրիգորյանը:

Ծղոտի փաթեթների գինն արդեն կրկնապատկվել է: Բայց նույնիսկ ուռճացված գնով, անասունների կեր ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել: Փորձագետները ենթադրում են, որ ֆերմերները չեն կարողանա կերակրել իրենց անասուններին, և շատերը ստիպված կլինեն կովերին ու ոչխարներին ենթարկել հարկադիր սպանդի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular