ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար դատախազությունը ԿԸՀ է դիմել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Առուշանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:

Նշենք, որ Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա:

Ի դեպ, Գորիսի համայնքապետի դեմ արդեն իսկ քրգործ էր հարուցվել. հունիսի 14-ին նրան մեղադրանք է առաջադրվել։ Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքօգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular