ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». «Ես գիտեմ էդ ծախված ոստիկանին». Յոնջլախցի Նորոն տեղի ունեցածը ինքնապաշտպանություն է համարում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ժողովուրդ» թերթը գրում է. «Աստղիկ» բժշկական կենտրոնում այս տարվա սեպտեմբերի 2-ին հրազենային վնասվածքներից մահացել էր Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանը:

Իսկ դեկտեմբերի 2-ին նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նրա ազգականը` քրեական հեղինակություն համարվող Նորայր Ղազարյանը (Յոնջլախցի Նորո): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցել է կալանավորի հետ: Նա վստահեցրեց, որ կատարվածն ինքնապաշտպանություն է եղել, քանի որ 28-30 անհայտ անձ զինված հարձակվել է իր տան վրա, վնասել կնոջը, իսկ մանկահասակ երեխան վախից առողջական խնդիրներ է ձեռք բերել.

«Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ո՞վ կպատկերացներ, որ էդ 20 տարեկան լակոտները կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- հայտնեց Ն. Ղազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular