ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարող է անել Սահմանադրական դատարանը․ «Հայաստան» դաշինքի նոր պահանջը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր ավարտվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Կողմերի ներկայացուցիչները հանդես են գալիս եզրափակիչ ճառերով, որից հետո ՍԴ դատավորները անցնելու են խորհրդակցական սենյակ։ Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակեն հուլիսի 17-ին։

Անշուշտ, բարդ է գուշակել, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն կարող է բավարարել դիմումները և նոր ընտրություններ նշանակել, մերժել դիմումները կամ էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանել։ Վերջին տարբերակը միջնորդել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, և ՍԴ-ն ունի նման լիազորություն։ Բարձր դատարանը կարող է արձանագրել, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել, և մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները կարող է սահմանափակել պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչև 3/5-ով։ Այս պահի դրությամբ, «Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։

Մանդատների 2/3-ի դեպքում Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է իր քմահաճույքով ընդունել բոլոր նախաձեռնությունները, այդ թվում՝ սահմանադրական օրենքները։ Իսկ մանդատների վերաբաշխման նոր կարգի դեպքում չի կարողանա վերաձևել օրենքները և լուրջ խնդիրների կբախվի։ Ինչ որ է՝ վերջնական որոշումը կախված է Սահմանադրական դատարանի դատավորներից։ Նրանք պետք է որոշեն՝ տալի՞ս են Փաշինյանին հնարավորություն երկիրն իր ուզած սխալ ճանապարհով տանելու, թե՞ կանխում են վտանգավոր զարգացումները։

Մանվել Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular