ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատկան մարմիններ գոյություն չունեն՝ նրանք գոյություն ունեն միայն ֆիզիկապես. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոն հ/կ հիմնադիր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված և լճի տարածքում իրենց զինված ուժերի զբաղեցրած տարածքի լուսանկարին, ասաց, որ մինչև հիմա դեռևս որևէ մեկը հաստատապես չգիտի, թե Գեղարքունիքի, Սյունիքի հատվածում կոնկրետ ինչքան տարածքի կորուստ ունենք մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման հետևանքով:

«Պաշտոնական աղբյուրները հիմնականում տալիս են այն, որը ինչ-որ ձևի մամուլ կամ սոցիալական ցանցեր է դուրս գալիս արտահոսքի ձևով և մենք դեռևս չգիտենք, թե իրականում ինչ վիճակում էինք մայիսի 12-ին և ինչ վիճակ ունենք այսօրվա դրությամբ: Դրա համար այս տեսանկյունից մի քիչ դժվար է մեկնաբանել ադրբեջանական մամուլում տարբեր տեղեկությունները, որոնք որևէ ձևով չենք կարող բացառել, բայց և հաստատել չենք կարող: Մի բան կարող ենք արձանագրել՝ արդեն երկու ամսից ավել է անցել, ինչ ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են: Բայց նրանց այդտեղից դուրս բերելու ուղղությամբ առ այս պահը որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունեցել՝ նույնիսկ սա այն պարագայում, որ մեր տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում էին, որ իրենք փորձում էին բանակցությունների միջոցով կարգավորել, բայց եթե կարճ ժամկետում դա չստացվի՝ իրենք համապատախան գործղություններ կիրականացնեն և այլն: Փաստացի երկու ամսից ավել անցել է ու ոչ միայն այդ հարցը կարգավորված չի, այլ այդ հատվածում ունենք այնպիսի իրավիճակ, որ մարդիկ են անհետանում դեռևս անհայտ պայմաններում,ադրբեջանական սահմանի մեկ այլ ուղղությամբ փոխհրաձգություն է հրահրվում և հայ զինծառայող է զոհվում»,-ասաց Աբրահամյանը:

Փորձագետը նշեց, որ սա է պատկերը, թե ինչ է տեղի ունենում երկրում: Ինչ վերաբերում է անհետացած զինծառայողներին, ապա ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք առանց զենքի են եղել, Աբրահամյանն ասաց, քանի որ այդ երկու զինծառայողնրի վերաբերյալ դեռև ստույգ տեղեկություն չկա՝ կոռեկտ չի համարում մեկնաբանել կամ ասել այն, ինչ իրականում մտածում է ու զերծ կմնա մեկնաբանություներից:
Մեր հարցին, թե ինչպես կբնութագրի Հայատանի անվտանգային համակարգի պատկան մարմինների աշխատանքն ու գործունեությունը, ասաց. «Պատկան մարմիններ գոյություն չունեն՝ նրանք գոյություն ունեն ֆիզիկապես»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular