ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարգևավճարի» նոր տեսակ․ ծանր վիճակում գտնվող երկրում պատգամավորները իրենց փողերն են ավելացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել և «չափազանց» կարևոր հարց է քննարկելու, բարձրացնելու են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը ուղիղ հինգ անգամ։ 7-րդ գումարման խորհրդարանը նորանկախ պետության պատմության մեջ կհայտնվի բացառապես բաժանված պարգևավճարներով։ Իշխող ուժն էլ որոշել է հաջորդ գումարման համար միանգամից բարձրացնել չհարկվող գումարները, որպեսզի միանգամից լուծի պատգամավորների ֆինանսանական խնդիրները։ Առաջարկվում է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ։

Որպես առաջարկվող փոոխության հիմնավորում էլ նշում են, իբր պատգամավորների թիվը նվազել է՝ 132-ից դառնալով 107, և այս փոփոխությունը բյուջեի վրա չի ազդի։ Իրականում նույնիսկ 107 պատգամավորն է օրենքով նախատեսվածից ավել, հետևաբար խորհրդարանի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավել։ Ավելացված գումարները պատգամավորներին պետք են գործուղումներ գնալու, խորհրդարանում ծախսեր անելու համար։ ԱԺ մեկ պատգամավորը ստանում է 661 հազար 400 դրամ աշխատավարձ, բոլոր հարկերը հանելուց հետո այդ գումարը կազմում է 473 հազար 752 դրամ։ Եվս 50 հազար դրամ էլ վճարվում էր պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար՝ չհաշված երբեմն տրված պարգևավճարները։ Այժմ էլ ՔՊ-ականները որոշել են հարցը լուծելու 7-րդ գումարման միջոցով, միանգամից 200 հազար դրամով ավելացնել իրենց գումարները, իսկ հաջորդ խորհրդարանում էլ ասել, թե իրենք ոչինչ չէին կարող անել, «նախկիններն» են արել։

Խնդիրն իրականում բարոյական հարթության մեջ է։ Պատերազմից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կարգավորելու, ենթակառուցվածքները կարգի բերելու, պատերազմից տուժած, տնավեր դարձած հայրենակիցների հարցերը լուծելու փոխարեն փաշինյանականները նախընտրում են լուծել իրենց ֆինանսական խնդիրները։ Իսկ երկրի խնդիրները, ինչպես չեն լուծվել երեք տարում, այնպես էլ չեն լուծվի ապագայում։ Ի վերջո, ապիկարների խումբը ցանկանում է դուրս գալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասած «փաբում նիսյա գարեջուր խմողի» կարգավիճակից։ 53,91 տոկոս քվե են ստացել արտահերթ ընտրություններում, ինչ կուզեն, կանեն։

Արման Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular