ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադրային սովը՝ ազգային անվտանգության սպառնալիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ։ Նա անգամ չի կարողանում կառավարության կազմի հարցը լուծել, էլ չասած՝ այլ կարևորագույն պաշտոնների նշանակումների մասին։ 
Փաշինյանին հաջողվել է մի կերպ լուծել Ազգային ժողովում տարբեր պաշտոնների նշանակելու հարցը, սակայն իրավիճակը ծանր է գործադիրում և մարզերում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում այս օրերին թունդ եռուզեռ է, Փաշինյանի մերձավոր շրջապատը փորձում է մարդիկ գտնել՝ այս կամ այն պաշտոնին նշանակելու համար, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, լուրջ խնդրի առջև են կանգնած։ Լավ մասնագետները չեն ցանկանում համագործակցել այս իշխանությունների հետ, թեպետ լավագույն պայմաններն են առաջարկում՝ փոխնախարար կամ վարչության պետ աշխատելու համար։ Շատերը չեն ցանկանում իրենց անունը կապել այս իշխանությունների հետ՝ հասկանալով, որ հետագայում իրենց վրա լուրջ խարան է մնալու։ 

Կադրային ամենալուրջ խնդիրները ծագել են Արտաքին գործերի նախարարությունում։ Նախօրեին Փաշինյանը առաջին փոխնախարարի պաշտոնում նշանակել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա նախարար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը մտադիր է չորս տեղակալներից երկուսին նշանակել իր թիմից, մյուս երկուսին՝ ԱԳՆ կադրային դիվանագետներից։ Մի տեղակալի հարցը կարծես լուծվել է, Մխիթար Հայրապետյանին են առաջարկել։ Փաշինյանի թիմից երկրորդ տեղակալի հարցը որևէ կերպ չեն կարողանում լուծել, քննարկում են Հովհաննես Իգիթյանին կամ, մեկ այլ ՔՊ-ականի նշանակելու հարցը, սակայն դեռ չեն կողմնորոշվել։ ԱԳ կադրային դիվանագետները ևս խանդավառված չեն փոխնախարար աշխատելու հեռանկարով, և առայժմ որևէ մեկը հստակ պատասխան չի տվել։ 

Փաշինյանը դժգոհ է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և նրա տեղակալների աշխատանքից, սակայն իր թիմում չունի որևէ լուրջ տնտեսագետ, որպեսզի կարողանա փոփոխություններ իրականացնել այդ նախարարությունում։ Ուստի որոշվել է դեռ Ջանջուղազյանին և նրա տեղակալներին թողնել իրենց պաշտոններին։ 
Այս օրերին լարված է աշխատում նաև Ազգային անվտանգության ծառայությունը, Փաշինյանի հրահանգով ստուգում են բոլոր առաջարկված թեկնածուների անցյալը՝ հետագայում խնդիրների առջև չկանգնելու, թիմից արտահոսք թույլ չտալու նպատակով։

Ռաֆայել Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular