ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը վերադարձրել է Թագուհի Թովմասյանի հայցը ընդդեմ Լենա Նազարյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Այս մասին տեղեկանում ենք datalex.am-ից։

Դատարանը վերադարձրել է դիմումը այն պատճառաբանությամբ, որ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես՝ նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրք, 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:

Միաժամանակ դատարանն ընդգծում է, որ մատնանշված թերությունները վերացվելու և հայցադիմումը կրկին դատարան ներկայացնելու պարագայում անհրաժեշտ է հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձին և այդ փաստը հավաստող ապացույցները կցել կրկին ներկայացված հայցադիմումին: Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին խորհրդարանում ելույթից հետո Լենա Նազարյանը, մոռանալով անջատել խոսափողը, Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» էր անվանել։ Վերջինս պահանջել էր Նազարյանից հրապարակավ ներողություն խնդրել, ինչին Լենա Նազարյանը հայտնել էր, որ չի պատրաստվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular