ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ խոսնակը՝ ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատասենյակում է, հանձնարարություններ է տալիս, ես նման տեղեկություն չունեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին ասաց ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարական է տվել:

Մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով. «Եթե նման բան լինի` պաշտոնապես կհրապարակվի»:

Նշենք, որ Hraprak.am-ը գրել է, որ իրենց տեղեկություններով ԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Կայքը գրել է. «Մասնավորապես, մեզ ասացին, որ Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ: Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Նիստից հետո նա գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է: Մեզ ասացին` դիմումն արդեն գրել ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին: Նրան նաև փորձել են մխիթարել, որ շատ ծանր թող չտանի` առանց պաշտոնի չի մնալու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular