ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր հանգիստը պետք է կազմակերպենք մեր երկրի ներսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում զբոսաշրջության վիճակագրության մասին զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

Հարցին, թե հիմնականում որ երկրներից են ժամանում Հայաստան և որ ուղղություններն են նախընտրում զբոսաշրջիկները` Մեխակ Ապրեսյանը պատասխանել է․ « Ըստ քաղաքացիության, առաջին եռամսյակի տվյալներով՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան, Ուկրաինա, ԱՄՆ, այնուհետև այլ երկրներ: Այսօր, կարծում եմ, էլի Ռուսաստանը պահպանում է առաջատար դիրքերը, Իրանից էլ բավականին մեծ հոսք կա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նպատակով: Նկատելի է նաև Եվրոպայից եկողների թվի ավելացում, քան առաջին եռամսյակին էր, Հնդկաստանից ունենք այցելություններ: Ինչ վերաբերու է ուղղություններին, ապա ինձ համար միշտ ամենադժվարն է եղել պատասխանել այդ հարցին, քանի որ Հայաստանի բոլոր անկյուններն էլ գրավիչ են, ամեն ուղղություն իր առանձնահատկությունն ունի: Կախված է այն հանգամանքից, թե զբոսաշրջիկներն ինչ նպատակով, ինչ փաթեթով են եկել: Բայց նկատելի է, որ աստիճանաբար տեղի է ունենում ապակենտրոնացում, ու Հայաստանի բոլոր վայրերն էլ դառնում են այցելելի»։

Անդրադառնալով այն հարցին, թե հայաստանցիները ո՞ր երկրներն են նախընտրում հանգստի համար մասնագետը` պատասխանել է․ «Մենք միշտ էլ ձգտել ենք հանգստանալ ծովափնյա երկրներում, քանի որ ծով չունենք: Բայց նախընտրում են նաև պատմամշակութային, քաղաքային տուրիզմը, բայց ծովից հետո: Կան նաև երկրներ, որտեղ հնարավոր է անցկացնել և՛ ծովային հանգիստ, և՛ պատմամշակութային ժառանգության հետ շփվել: Առիթից օգտվելով ուզում եմ առաջարկել, որ մեր բոլոր քաղաքացիները իրենց ֆինանսը ծախսեն մեր երկրի ներսում, մեր հանգիստը պետք է կազմակերպենք մեր երկրի ներսում՝ հատկապես այս տարի: Իհարկե, դրա համար կարևոր է, որպեսզի գործեն պետական ու օրենսդրական խթաններ ներքին զբոսաշրջության համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular