ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դարձել է բռնապետություն. փորձում են կալանավորել նրանց, ովքեր դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի․ Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ մոտ համոզմունք է, որ փորձում են կալանավորել այն մարդկանց, որոնք դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ես համոզված եմ, որ դատարանը բավարարելու է քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորելու է Առուշ Առուշանյանին, առնվազն 1-2 ամսով, իսկ Առուշանյանը պատերազմի առաջին օրերից եղել է խրամատում։ Նույնը նաև կարող ենք ասել Մանվել Փարամազյանի մասին, որն արդեն մեկ շաբաթից ավել կալանավորված է և նրա մոտ արգելված են անգամ այցելությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև ընդգծեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կկալանավորեն և դա կլինի թվով 4-րդ կալանավորումը այս շարքից:

«Արդյունքում մենք կունենանք Սյունիք՝ առանց մարտնչող համայնքապետերի։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք պատրաստ ենք հետագա ցանկացած քայլերի, փողոց ենք դուրս գալու, մենք պատրաստել ենք նաև նամակներ, քանի որ միջազգային կառույցները և դեսպանները չեն նկատում, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ մենք մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ է կատարվում այստեղ»,- նշեց նա:

«Հայաստան» դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ Հայաստանը հետընտրական փուլում դարձել է բռնապետություն և ուժային կառույցները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը:

«Վարչապետի պաշտոնակատարն օգտվում է այն հանգամանքից, որ մեզանից գողացել է մեր հաղթանակը, իսկ Սյունիքի նկատմամբ գործողությունները կանխատեսելի էին, բայց ոչ այսքան ապօրինի կերպով և այս մասշտաբներով»,- ասաց Վահե Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular