ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին ու Արմեն Մելքոնյանին Հունաստան է գործուղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը Հունաստան կգործուղվեն։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Նրանք Աթենք են գործուղվում բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular