ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չտեսության շքահանդես․ 7-րդ գումարման խորհրդարանի անփառունակ ավարտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր գործունեությունը նույնքան անփառունակ կերպով, ինչպես իր ողջ գոյության ընթացքում։ Եզրափակիչ ակորդն էլ խայտառակ մի օրինագծի ափալ-թափալ ընդունումն էր։ Խորհրդարանը երեկ արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ: Երբ երկիրը սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակում է, Պաշտպանության նախարարությունը կրճատում է  պայմանագրային զինծառայողներին հատկացվող անվճար սնունդի չափաբաժինները, իշխանական պատգամավորների միակ դարդուցավն իրենց սրճարան գնալու գումարներն էին։ 

Նախագիծը ներկայացնելու համար «Իմ քայլը» մանր շուստրիություն էր արել, ներկայացրել էր այն երկու պատգամավորների ձեռամբ, որոնք նոր խորհրդարանում չեն լինի, տեղափոխվում են գործադիր։ Փորձում էին ապացուցել, իբր շատ կարևոր օրենք է, իսկ նախագծի հեղինակները մտածում են հաջորդ գումարումների, այլ ոչ իրենց մասին։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում, մեկ-երկու անկախ պատգամավորներն էլ անբարոյականություն որակեցին այս նախագիծը, ամոթանք տվեցին «իմքայլականներին, մի բան որից նրանք իսպառ զուրկ են։

Միակ անկեղծ պատգամավորը Գալուստ Սահակյանին բազմիցս գերազանցած Հովիկ Աղազարյանն էր, լրագրողների հետ զրույցում պարզ ասաց․ «Կներեք, բայց կենցաղային մակարդակ իջնեմ։ Մի անգամ քեզ սրճարան են հրավիրում, հաշիվն իրենք են փակում։ Հաջորդ անգամ գեղեցիկ չի լինի, եթե նորից իրենք փակեն»։

Սերժ Սարգսյանի բնորոշած «փաբերում նիսյա գարեջուր խմողներից» այլ բան ակնկալելն իսկապես հիմարություն կլիներ։ Իսկ նոր գումարման խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժեր կլինեն, որոնց վրա ևս տրածվելու է այս օրենքը։ Չենք բացառում, որ այդ խմբակցույթւոններում կան պատգամավորներ, որոնց հավելյալ 200 հազար դրամը խիստ անհրաժեշտ է, սակայն ընդդիմադիր խմբակցությունները պարզապես պարտավոր են հրաժարվել այդ գումարներից՝ ամոթով թողնելով փաշինյանականներին։

Կարեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular